Վորլդ Վիժն Սիսիանի տարածքային զարգացման ծրագիրը հայտարարում է ,,Ամանորը և Սուրբ Ծնունդը իմ համայնքում,, նախաձեռնության իրականացման նպատակով ծրագիր-առաջարկների ներկայացման հրավեր: Այս նախաձեռնությունը շուրջ 4 տարի է ինչ ավանդույթ դարձած նախաձեռնություններից է, որը իրականացվում է համայնքային գործընկերների՝ դպրոցի, համայնքապետարանի, նախակրթարանի, բուժհաստատության աջակցությամբ: Նախաձեռնությունը մշակվել է Սյունիքի ԱԽ ցանցի “Նախաձեռնություններ և քարոզարշավներ” աշխատանքային խմբի կողմից և ընդգրկված է տարեկան աշխատանքային պլանում և որի նպատակն է Կազմակերպել համայնքում Նոր տարվան և Սուրբ ծննդին նվիրված միասնական միջոցառումներ` խթանելով համայնքի բնակիչների մասնակցությունը, համախմբվածությունն ու ներգրավածությունը:
Նախաձեռնությանը կարող եք դիմել Սյունիքի մարզի Վորլդ Վիժն Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի շահառու համայնքների աշակերտական խորհուրդները:
Սյունիքի մարզի ԱԽ-ների ցանցի կողմից մշակվել է ծրագիր-առաջարկի օրինակը, որը դուք կարող եք տեղայնացնել Ձեր համայնքների և դպրոցների հնարավորություններին համապատասխան: Ծրագիր-առաջարկը պետք է ներկայացնել ՎՎ Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ: Ներկայացման վերջնաժամկետը 2014թ նոյեմբերի 25-ը ժամը 17:00 :
Հարցերի դեպքում դիմել ՎՎ ՍՏԶԾ գրասենյակ Գայանե Մեսրոպյանին:
Հեռախոս 095005383 կամ 093498943
Էլ հասցե – mgayane70@mail.ru
ՈՒշադրություն …
Առաջարկվում է միջոցառումների շարքը լուսաբանել փոքրիկ 5-7 րոպեանոց տեսաֆիլմերի տեսքով՝ տեղադրելով Սյունիքի ԱԽ ցանցի /http://axcanc.blogspot.com/ բլոգում:
Կից ներկայացնում ենք ,,Ամանորն ու Սուրբ ծնունդը Երազ համայնքում,, ծրագիր-առաջարկի օրինակը և ուղեցույցը:
"Ամանորը և Սուրբ Ծնունդը Երազ համայնքում" նախաձեռնություն
Նախաձեռնության նպատակը` Կազմակերպել համայնքում Նոր տարվան և Սուրբ ծննդին նվիրվախ միասնական միջոցառումներ` խթանելով համայնքի բնակիչների մասնակցությունը, համախմբվածությունն ու ներգրավվածությունը:
Խնդիրներ
Խնդիր 1 Բարձրացնել համայնքի բնակիչների իրազեկությունը Ամանորի միջոցառումների ևև Սուրբ Ծննդյան խորհրդի վերաբերյալ:
Խնդիր 2 . Նպաստել համայնքի շահագրգիռ կողմերի համագործակցության զարգացմանը, խթանելով նրանց մասնակցությունը միջոցառման պլանավորման և իրականացման գործընթացում
Խնդիր 3. Իրականացնել Ամանորի և Սուրբ Ծննդյան պլանավորված միջոցառումներ:
Խնդիր 4. Կազմակերպել միջոցառումների լուսաբանում, օգտագործելով էլեկտորնային և տպագիր գործիքները:
Խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ.
Խնդիր1. Բարձրացնել համայնքի բնակիչների իրազեկությունը Ամանորի միջոցառումների և Սուրբ Ծննդյան խորհրդի վերաբերյալ:
1.1 Մշակել Սուրբ Ծննդի խորհուրդը ներկայացնող թերթիկներ, թռուցիկներ, պաստառներ:
1.2 Պատրաստել Ամանորի և Սուրբ Ծննդի միջոցառումների հրավիրատոմսեր և բաժանել համայնքաբնակներին:
1.3 Իրականացնել թռուցիկների, տեղեկատվական թերթիկների տարածում համայնքում, պաստառների և հայտարարությունների տեղադրում:
1.4 Միջացառումների վերաբերյալ էլեկտրոնային տիրույթներում` Facebook, ինչպես նաև ցանցի համակարգողների միջոցով` ԱԽ ցանցի blog-ում, տեղադրել տեղեկատվություն (միջոցառման սցենարը կազմելուց հետո):
1.5 Կազմակերպելու նպատակով հավաքագրել նյութեր համայնքի մեծահասակներից` հետաքրքիր պատմություններ, համայնքային ավանդույթներ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ:
Խնդիր 2 Նպաստել համայնքի շահագրգիռ կողմերի համագործակցության զարգացմանը, խթանելով նրանց մասնակցությունը միջոցառման պլանավորման և իրականացման գործընթացում
2-րդ խնդրի լուծմանն ուղղված գործողություններ
2.1 Երեխաների շրջանում կազմակերպել կարծիքների հավաքագրում Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումների վերաբերյալ (թե ինչպիսի միջոցառումներ կցանկանային կազմակերպել երեխաները):
2.2 ԱԽ-ի կողմից պատրաստել շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին ուղղված նամակներ, հրավիրելով ԱԽ ընդլայնված նիստին:
2.3 ԱԽ անդամների միջոցով ուղարկել նամակները համայնքի բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին( ԴԽ, տնօրեն, ՄԽ, ԾԽ, Համայնքի ղեկավար, ավագանիներ և այլն):
2.4 Կազմակերպել ԱԽ ընդլայնված նիստ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
2.5 Նիստի ընթացքում ձևավորել աշխատանքային խումբ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից և նշանակել պատասխանատուներ:
2.6 Կատարել աշխատանքի բաժանում, ներկայացնելով նաև աշխատանքային խմբի մասանակիցներից յուրաքանչյուրի ներդրման մասը:
2.7 Հավաքագրված կարծիքների և շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա աշխատանքային խմբի կողմից մշակել համայնքային միջոցառումների սցենար:
2.8 Պատրաստել շնորհակալագրեր, պատվոգրեր և նվերներ (նվերների համար կարելի է դիմել համայնքի ղեկավարին, բարերաներին և կազմակերպություններին)` չափոփոշիչներին համապատասխան ընտրված անձանց խրախուսելու համար:
2.9 Պատրաստել շնորհավորական ուղերձ հարևան համայնքին/ներին շնորհավորելու համար:
2.10 ՏԻՄ-ի ներկայացուցիչների հետ կազմել համայնքի խոցելի խմբերի ցուցակ (միայնակ ծերեր, հաշմադամներ):
Խնդիր 3 Իրականացնել Ամանորի և Սուրբ Ծննդյան պլանավորված միջոցառումներ:
3.1 Կազմակերպել համայնքային տոնածառի զարդարման արարողություն, համայնքաբնակների ակտիվ մասնակցությամբ: Յուրաքանչյուր համայքաբնակ` Մեկ խաղալիք և մեկ ցանկություն սկզբունքով:
3.2 Իրականացնել տոնական միջոցառման տարածքի նախապատրաստում` մաքրում, ձևավորում և համապատասխան տեխնիկայի տեղադրում;
3.3 Իրականացնել Ամանորի տոնական միջոցառում:
3.4 Կազմակեպել աշակերտների և Ձմեռ Պապի անակնկալ այց համայնքաբնակ հաշմանդամներին, մեծահասակներին և խոցելի այլ խմբերին նրանց փոքր նվերներով շնորհավորելու նպատակով:
3.5 Մասնակցել ճրագալույցի արարողությանը, ճրագալույցը տանել և բաժանել համայնքի ընտանիքներին: /Հունվարի 5-ի երեկոյան/
3.6 Կազմակերպել այցելություն եկեղեցի և մասնակցել պատարագին:
3.7 Սուրբ Ծննդյան օրվա առիթով կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ` բեմականացում, վիկտորինաներ, եկեղեցական երգերի կատարում և այլն:
3.8 Ուրախ ժամանց և հրավառություն, ամանորյա միջոցառման ավարտ:
Խնդիր. 4 Կազմակերպել միջոցառումների լուսաբանում, օգտագործելով էլեկտորնային և տպագիր գործիքները:
4.1 ԱԽ-ի թերթի հերթական համարի պատրաստում` լուսաբանելով իրականացված միջոցառումները:
4.2 Իրականացված միջոցառումների վերաբերյալ նյութերի տեղադրում` էլեկտրոնային կայքերում (Facebook, Blog, Youtube, NewsTube):
Իրականացման ժամանակահատված`
2014 թ. դեկտեմբեր 20 - 2015թ. հունվարի 15
Իրականացնող կողմ – Դպրոցի աշակերտական խորհուրդ
Աջակցողներ – Դպրոցի կառավարման մարմիններ` ԴԽ, ՄԽ, ԾԽ; ՏԻՄ; բուժհաստատության ներկայացուցիչ, հայ առաքելական եկեղեցու քահանա, անհատ ձեռներեցներ, ՀԿ-ներ :

No comments:
Post a Comment