Tuesday, December 2, 2014

,,Հրաժեշտ աշնանը,, միջոցառում ՄԽ-ի, ԾԽ-ի, ԱԽ-ի համագործակցությամբ Շինուհայրի միջն. դպրոցում

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ << Հրաժեշտ աշնանը >> միջոցառում:  Տոնական բարձր տրամադրություն էր այդ օրը դպրոցում, հատկապես գրադարանում: Այն զարդարված էր աշնանային և Տերյանական կոլորիտով: Միջոցառումը աշնանային տոների շարքի ամփոփումն էր, որը տարբերվում էր նրանով, որ նրա մասնակիցները և՛ ուսուցիչներն են և՛ ծնողները, և՛ աշակերտները: Նրանք իրենց աշնան հրաժեշտի և Տերյանի խոսքերով, երգերով, պարերով և ձևավորված աշնանային սեղաններով մեծ հաճույք և բավականություն պատճառեցին ներկաներին: Միջոցառումը կազմակերպվել էր . գրադարանավար՝ Փ. Աբգարյանի, ՄԿԱԳ փոխտնօրեն՝ Ա. Գալստյանի,  ԾԽ-ի խորհրդի նախագահ՝ Տ. Դաղունցի, ԱԽ-ի նախագահ՝ Է. Ավագյանի, ՄԽ-ի  կազմակերպիչ՝ Ժ. Սարգսյանի համագործակցային գործունեությամբ:
 Վերջում ներկաները իրենց տպավորությունները թողեցին ցանկությունների և տպավորությունների   պաստառի վրա:












No comments:

Post a Comment