Ամանորը և Սուրբ Ծնունդը Եղվարդի միջնակարգ դպրոցում
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին Եղվարդ համայնքում կայացավ Ամանորին նվիրված միջոցառում:Միջոցառումը կայացավ ԱԽ-ի,ԴԽ-ի և համայնքապետարանի աշխատակիցների համագործակցությամբ:Միջոցառմանը մասնակցում էին ինչպես դպրոցի երեխաները ,այնպես էլ համայնքի փոքրիկները:Մեր միջոցառմանը ներկա էր նաև բոլոր երեխաների կողմից շատ սիրելի մուլտֆիլմի հերոսուհի Մաշան:Որպես նվեր համայնքը ՎՎ կազմակերպությունից ստացել է տոնածառ:ԱԽ կոցմից պատրաստվել էին նաև պաստառներ, որոնք համայնքաբնակների համար հանդիսանում էին հրավիրատոմսեր:Դրանք տեղյակ էին պահում մարդկանց,որ դեկտեմբերի 23-ին համայնքում լինելու է համայնքային տոնածառի զարդարման օր: Միջոցառումից հետո ԱԽ սկսեց պատրաստվել դիմակահանդեսին :Դիմակահանդեսին մասնակցում էին ԱԽ-ի անդամ դասարանները:Դիմակահանդես ին հրավիրված էին նաև ուսուցիչները:
No comments:
Post a Comment