Thursday, January 22, 2015

Լոր համայնքում Ախ նախաձեռնությամբ մոմավառություն կատարվեց

Այսօր Լոր համայնքում Ախ անդամները, ուսուցիչները և համայնքաբնակները հարգանքի տուրք մատուցեցին Գյումրիում զոհվածների հիշատակին:Մոմավառությունը կատարվեց գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում:Մասնակիցները աղոթեցին նաև փոքրիկ Սերյոժայի հոգու հանգստության համար…..Եկեղեցում դպրոցի տնօրենը ցավակցական խոսք ասաց ներկա գտնվողներին և կամեցավ,որ ուժ գտնենք մեր մեջ այս ցավը հաղթահարելու:Լոր համայնքը իր ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարզատներին, և ամբողջ հայությանը:Բոլորիս համբերություն,իսկ մարդասպանին համապատասխան պատիժ:Դաժան է,բայց և իրականություն է




No comments:

Post a Comment