2014թ.-ի
նոյեմբերի 1-ից դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանի հրամանով դպրոցում կազմավորվել է <<Պատանի
երկրապահ>> ակումբը: Ակումբում ընդգրկվել են 23 աշակերտ: Հաստատվել է ակումբի
կանոնադրությունը, կարգախոսը, զինանշանը, արժեքները և 2014-2015 թ.-ի աշխատանքային
պլանը: Տնօրեն՝ Մ.Գանդալյանի, զինղեկ՝ Ժ.Մինասյանի,ակումբի նախագահ՝ Գառնիկ Սահակյանի,
փոխնախագահ՝ Ալեն Ղուկասյանի նախաձեռնությամբ ստեղծվել է <<Հայրենիքը սկսվում
է զինվորի ոտնահետքից, իսկ սահմանը գծվում է զենքով>> խորագրով ցուցատախտակը:
Դպրոցի
մանկավարժները երկրապահ ակումբի անդամներին մաղթում են իրենց երդմանը լինեն հավատարիմ:
No comments:
Post a Comment