Tuesday, January 20, 2015

Շինուհայրի միջն. դպրոցի աշակերտները հարգանքի տուրք են մատուցել Գյումրու անմեղ զոհերի հիշատակին

2015 թ. Հունվարի 12-ին Գյումրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կյանքից հեռացան 6 անմեղ զոհեր:  Բայց ցավոք երեկ ժամը 17.02 մարեց ընտանիքի վերջի լույսը՝   փոքրիկ Սերյոժան: Նրանց հարգանքի տուրք մատուցելու նպատակով Շինուհայրի միջն. դպրոցի 11-րդ  դասարանի աշակերտները պատմաբան Ռ. Հակոբյանի հետ միասին նրանց հոգու հանգստության համար մոմ են վառել գյուղի հուշարձանում: Այժմ եկել է Գյումրեցիների ցավը ամոքելու ժամանակը :  Պերմյակովի ոճրագործությունը անպատիժ չի մնա և բոլորս միասին պետք է պայքարենք որպեսզի հասնենք արդարության: 
 

 Ես պայքարեցի մահի դեմ 7 օր
Փորցեցի ապրել առանձ ձեզ՝ մայրիկ
Փորցեցի լինել փոքրիկ ,  բայց ուժեղ
Եվ  վառել  ծուխը հանգած օջախիս
Բայց վերքս խորն էր, սրտիկս փոքրիկ
Չկարողացա  դիմանալ ցավին
Գալիս եմ  ձեզ մոտ սիրելի մայրիկ
Որ ջերմ փաթաթվեմ քո կարոտ սրտին    









No comments:

Post a Comment