Ամեն տարի փետրվարին ամբողջ աշխարհում նշվում է «Ինտերնետ անվտանգության օր», որի նպատակն է նպաստել առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների առավել անվտանգ և ապահով օգտագործմանը հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում:
Այս տարի «Ինտերնետ անվտանգության օրը»/ԻԱՕ/նախատեսվում է իրականացնել փետրվարի 10-ին հետևյալ խորագրով՝ «Եկե՛ք ստեղծենք ավելի լավ ինտերնետ միասին»:
Սյունիքի ԱԽ ցանցը օրվա կապակցությամբ շահառու դպրոցներում հայտարարում է «Եկեք ստեղծենք ավելի լավ ինտերնետ միասին»խորագրով պաստառների մրցույթ:
Մրցույթը կմեկնարկի ս/թ. փետրվարի 10-ից և կտևի մեկ շաբաթ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ս/թ. փետրվարի 17-ին: Մրցույթում հաղթած մասնակցի պաստառը կտպագրվի Սյունիքի ԱԽ ցանցի կողմից և մեկական օրինակ կտրամադրվի շահառու դպրոցներին:
Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն հաշվի առնելով հետևյալ չափանիշներները՝
- Համապատասխանությունը թեմային
- Նորարարական մոտեցումները
Հարկ է նշել, որ շահառու դպրոցներում ԱԽ ցանցի միջոցով կկազմակերպվեն օրվան նվիրված իրազեկման հանդիպում-քննարկումներ, որոնց ժամանակ էլ հենց կմեկնարկի պաստառների մրցույթը:
Օրվան նվիրված հանդիպում-քննարկումների, միջոցառումների, ինչպես նաև մրցույթի արդյունքների ամփոփման մասին տեղեկություները կտեղադրվեն Սյունիքի ԱԽ ցանցի բլոգում`axcanc.blogspot.com և պաշտոնական կայքում՝ www.ssc.am:
No comments:
Post a Comment