Wednesday, February 25, 2015

Եղեգի միջնակարգ դպրոց ,,Անդրանիկ Օզանյան - 150,,

1.Օրվա իրադարձությունը՝  
 դաս-միջոցառում:
1. Անվանումը՝   <<Պատի թերթի լույս ընծայում՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի 150 ամյակին>>:
2. Կատարման ժամկետը՝  25.02.2015թ.
4.  Կազմակերպիչ /ներ/ ը՝   պատմության ուսուցչուհի՝ Ա.Առաքելյան:
5. Նպատակ /ներ/ ը.


Աշակերտներին դաստիարակել ռազմահայրենասիրական ոգով, հավերժ վառ պահել Անդրանիկ Օզանյանի, ինչպես նաև բոլոր հերոսների հիշատակը: Իմանալ  Անդրանիկ Օզանյանի կյանքի նշանավոր իրադարձությունները, գնահատել նրա մեծ դերը հայ ժողոցրդի կյանքում և հայկական ազատամարտում:
6. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ներկայացվեց Անդրանիկ Օզանյանի կենսագրությունը և գործունեությունը, նրա արտահայտած մտքերը: Այնուհետև արտասանվեցին Անդրանիկի հիշատակին նվիրված մի շարք բանաստեղծություններ, որտեղ ընդգծվում էր հայկական ազատամարտի լեգենդար հերոսի քաջությունը, հայրենասիրությունը, նրա մեջ մարմնավորած հայության հավաքական կամքն ու ցասումը, ոգևորությունը և ոգեշենությունը, տագնապն ու հեռատեսությունը: Ներկայացվեցին նաև հետաքրքրաշարժ դեպքեր Անդրանիկի կյանքից և Մ.Սարյանի, Ն.Աղբալյանի, Հ.Թումանյանի, Թ.Նազարբեկյանի և այլ օտարազգի նշանավոր մարդկանց հուշերից Անդրանիկի մասին: Միջոցառումը ամփոփվեց Անդրանիկ զորավարին նվիրված <<Արի զորավար>> երգով, որը նվիրված է նրա աճյունը մայր հայրենիք տեղափոխելու կապակցությամբ:

7.Կահավորվածությունը՝   գերազանց:
Լույս է ընծայվել << Անդրանիկ Օզանյան-150  >> վերնագրով պատի թերթ:
  8. Մասնակցում  էին    3-11-րդ       դասարանների աշակերտները:
9.Ակտիվ էին.   Նարեկ Ավանեսյանը,Սիրանուշ Սահակյանը, Դավիթ Առաքելյանը, Նաիրա Մարկոսյանը:
10. Ներկաները.       Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ,  աշակերտներ:


No comments:

Post a Comment