Wednesday, February 25, 2015

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ,,Ընթերցման օլիմպիադա-2015,,:


1.Օրվա իրադարձությունը՝   օլիմպիադա:
1. Անվանումը՝   <<Ընթերցման օլիմպիադա-2015>>:
2. Կատարման ժամկետը՝  24.02.2015թ.
3. Պատասխանատուն՝   տնօրեն՝ Մ.Գանդալյան
4.  Կազմակերպիչ /ներ/ ը՝   հանձնաժողով:
5. Նպատակ /ներ/ ը.
1. Ընթերցասեր աշակերտին օրինակ դարձնել շրջապատի համար:
2. Աշակերտների մեջ ձևավորել սեր դեպի ընթերցանությունը:
6. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:


Նախքան մրցույթի սկսվելը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Մնացականյանը հիշեցրեց ընթերցման օլիմպիադայի անցկացման կարգը: Մրցույթն անցկացվեց՝ ըստ ընթերցման օլիմպիադայի անցկացման կարգի՝ երկու փուլով: Բացի 6-րդ դասարանի աշակերտներից՝ դպրոցական 1-ին փուլին մասնակցեցին նաև կրտսեր, միջին և ավագ դասարանների աշակերտները՝ ընթերցելով իրենց նախընտրած տասը տողը:2-րդ փուլին մասնակցեցին միայն 6-րդ դասարանի առավել միավորներ հավաքած աշակերտները և հաղթող ճանաչվեց Մարգարիտա Գևորգյանը: Մնացած բարձր միավոր հավաքած աշակերտներն արժանացան պատվոգրերի: Մրցույթի վերջում Ա.Մնացականյանը հորդորեց աշակերտներին, որ չմոռանան ,որ բազմակողմանի կրթության լավագույն միջոցը ընթերցանությունն է և մի քանի օգտակար խորհուրդ տվեց ընթերցանության մասին:

7.Կահավորվածությունը՝   գերազանց :
10. Ներկաները.Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան, համայնքի գրադանավար՝ Ա.Սիմոնյան, ուսուցիչներ և աշակերտներ:


No comments:

Post a Comment