Wednesday, February 11, 2015

Ինտերնետ անվտանգության օրվան նվիրված միջոցառում Լորի միջնակարգ դպրոցում






Այսօր Փետրվարի 10-ին Լորի միջնակարգ դպրոցում Ինտերնետ անվտանգության օրվան նվիրված միջոցառում տեղի ունեցավ:ԱԽ անդամները համագործակցելով ինֆորմատիկա դասավանդող ուսուցչի հետ,համակարգչի սենյակում կազմակերպեցին միջոցառում:Միջոցառման ընթացքում երեխաները կարողացան մասնակիցներին բացատրել ինտերնետից օգտվելու անվտագության կանոնները,քննարկումներ կատարվեցին,օրվա մասին տեղեկություններ կարդացին,թե ինչպես են որոշել աշխարհի 100-ից ավելի երկրներում այդ օրը նշել ինտերնետի անվտանգության օր:Ներկայացնողները մասնակիցների համար հարցեր էին պատրաստել պարզելու համար կարողացան մասնակիցներին տեղեկություն տալ ինտերնետրի և դրանից օգտվելու մասին:Միջոցառման վերջում ամփոփման տեսքով տեսահոլովակներ նայեցինք<<Ապահով Համացանց>>խորագրով:

No comments:

Post a Comment