Արագընթաց զարգացումների տեխնոլոգիական դարաշրջանում համացանցը դարձել է մեր կյանքի
անբաժան ուղեկիցը։ Երկրագնդի բնակչության մեծամասնությունը՝ այդ թվում բազմաթիվ դեռահասներ,
օգտվում են անսահմանափակ համացանցից, հրաշք հայտնագործությունից, որն այսօր դարձել
է կենսակերպ։ Ուստի պետք է քայլեր ձեռնարկվեն տեղեկացնելու և զերծ պահելու հնարավոր
վտանգներից, արատավորումներից։ Դրա համար մշակվել են ծրագրեր, սահմանազատումներ, երեխաների
առցանց անվտանգության միջոցառումներ։
Փետրվարի 10-ը նշվում է որպես «Անվտանգ ինտերնետի միջազգային օր»։ մենք տեղեկացանք,
որ Հայաստանը չորս տարի է ինչ նշում է այդ օրը։ Microsoft ընկերության և WorldVision կազմակերպության նախաձեռնությամբ
այս տարի դպրոցներում մեկնարկվեց «Անվտանգ ինտերնետ» միջոցառումների շարքը։
Սույն թվականի փետրվարի 11-ին Գորայքի միջնակարգ դպրոցն անմասն չմնաց նշելու ԻԱՕ-ն։ Օրվա խորհուրդը․ իրականացնել հանդիպում՝ կազմակերպել
ներկայացումներ և քննարկումներ ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ։ Գորայքի մ/դ ԱԽ-ն նախագահ Ռ․ Անտոնյանի նախաձեռնությամբ
իրականացրեց հանդիպումը, ուր ներկայացրեցին հղումներ, ցուցադրվեցին հետաքրքիր տեսանյութեր։ Երեխաները սիրով և հետաքրքրությամբ մասնակցեցին
հանդիպմանը, եղան առաջարկներ և քննարկումներ։





No comments:
Post a Comment