Tuesday, February 17, 2015

Գորայքի միջն․ դպրոցի ԱԽ Անվտանգ ինտերնետ միջազգային օր

Արագընթաց զարգացումների տեխնոլոգիական դարաշրջանում համացանցը դարձել է մեր կյանքի անբաժան ուղեկիցը։ Երկրագնդի բնակչության մեծամասնությունը՝ այդ թվում բազմաթիվ դեռահասներ, օգտվում են անսահմանափակ համացանցից, հրաշք հայտնագործությունից, որն այսօր դարձել է կենսակերպ։ Ուստի պետք է քայլեր ձեռնարկվեն տեղեկացնելու և զերծ պահելու հնարավոր վտանգներից, արատավորումներից։ Դրա համար մշակվել են ծրագրեր, սահմանազատումներ, երեխաների առցանց անվտանգության միջոցառումներ։



Փետրվարի 10-ը նշվում է որպես «Անվտանգ ինտերնետի միջազգային օր»։ մենք տեղեկացանք, որ Հայաստանը չորս տարի է ինչ նշում է այդ օրը։ Microsoft ընկերության  և WorldVision կազմակերպության նախաձեռնությամբ այս տարի դպրոցներում մեկնարկվեց «Անվտանգ ինտերնետ» միջոցառումների շարքը։
Սույն թվականի փետրվարի 11-ին Գորայքի միջնակարգ դպրոցն անմասն չմնաց նշելու ԻԱՕ-ն։  Օրվա խորհուրդը․ իրականացնել հանդիպում՝ կազմակերպել ներկայացումներ և քննարկումներ ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ։  Գորայքի մ/դ ԱԽ-ն նախագահ Ռ․ Անտոնյանի նախաձեռնությամբ իրականացրեց հանդիպումը, ուր ներկայացրեցին հղումներ, ցուցադրվեցին հետաքրքիր տեսանյութեր։  Երեխաները սիրով և հետաքրքրությամբ մասնակցեցին հանդիպմանը, եղան առաջարկներ և քննարկումներ։


                


No comments:

Post a Comment