Tuesday, March 3, 2015

Անդրանիկ Զորավարի 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լորի միջնակարգ դպրոցում




Լորի միջնակարգ դպրոցում Փետրվարի 25-ին Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ աշակերտները և ուսուցիչները ֆիլմ դիտեցին:Աշակերտնեը մեծ ոգևորվածությամբ նայում էին զորավարի պայքարը իր ազգի անկախության և ազատության համար:Ֆիլմի դիտումը շատ կարևոր էր աշակերտների համար:Աշակերտներից շատերը խոստացան,որ երբ զինվոր դառնան կփորձեն նմանվել Անդրանիկ Օզանյանին և իրենց կյանքի գնով կպաշտպանեն մեր հայրենիքի սահմանները:
Անդրանիկ Օզանյանի խոսքերից
<<Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:>>




No comments:

Post a Comment