Friday, March 13, 2015

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ՝ ,,Ձեզ տեսնենք տղաներ,, խորագրով:



2015թ. մարտի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ՝ <<Ձեզ տեսնենք տղաներ>> խորագրով: Մրցույթը կազմակերպել էին ԱԽ-ի <<Մշակութային>> և <<Կարգապահական>> հանձնախմբերը:  Մրցույթի նպատակն է ցուց տալ, որ մեր ստեղծագործող և հմուտ տղաները կարող են օգնել տանը իրենց ծնողներին: Եվ քանի որ հիմա նաև կանանց միամսյակն է, մեր տղաները որոշել են չսպասեցնել և իրենց սերն ու հոգատարությունը ցույց տալ իրենց աշխատանք-ներով: Մրցույթին մասնակցեցին թվով 20 տղա, որոնք հավասարապես բաժանվել  էին 2 թիմի՝ <<Հմուտ  վարպետներ>> և <<Ստեղծագործող վարպետներ>>: Մրցույթը կայացավ 9 փուլով: Յուրաքանչյուր փուլում նախատեսված էր տարբեր գործնական աշխատանքներ: Տարրական դպրոցի աշակերտները  պատրաստեցին անմոռուկներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  և շուշաններ, որոնք նվիրեցին իրենց մայրերին: Միջին և ավագ դպրոցի աշակերտները կատարեցին  մետաղների խարտոցում, սղոցում, գայլիկոնի օգնությամբ անցքեր բացեցին, պատրաստեցին պարուրակներ, քանդեցին և հավաքեցին վարդակներ: Վերջում 2 թիմերով պատրաստեցին աղցան: Հաղթող ճանաչվեց  <<Ստեղծագործող վարպետներ>> թիմը:





No comments:

Post a Comment