
Ս/թ ապրիլի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանության կռիվների հերոսներին: Մոմավառությունից հետո յուրաքանչյուր դասղեկ զեկույց ընթերցեց իր դասղեկական դասարանի աշակերտների համար՝ <<Հիշում եմ և պահանջում>> վերնագրով՝ փորձելով աշակերտներին առաջնորդել դեպի պայքար, նրանց մեջ արթնացնել հիշելու,պահանջելու և երբեք չնահանջելու գաղափարներ, հավաստիացնելու, որ ոչ մի ուժ մեզ չի կարող ծնկի բերել, քանզի հարյուր տարի է անցել, բայց մեր նախահայրերի հոգին դեռ անմահ է և առաջնորդում է մեզ դեպի հույս ու հավատ, դեպի կանաչ ապագա:
No comments:
Post a Comment