Monday, April 6, 2015

Որտեղ է թաքնված արդարությունը



Բաց դաս VI ա դասարանում Հայ գրականություն առարկայից: 
Դասի թեման__Աղասի Այվազյանի <<Գրախանութ>> պատմվածքը:
Մենք ականատեսը եղանք մի դատավարության,որը կրում էր <<Որտեղ է թաքնված արդարությունը>> խորագիրը: Իսկ դատը անարդարության մասին էր. անարդարություն,որ բույն է դնում մարդու հոգու մեջ, գորշացնում գույները, աղարտում հոգու հայելին... Անարդարություն,որն զգալով՝ մարդ հիասթափվում է ամեն ինչից, կորցնում ինքնագնահատման չափանիշը, օրերին նայում վիրավոր սրտով:Գրական դատը ավարտվեց արդար դատավճռով և փոքրիկ տղան ստացավ իր երազած <<Երեք հրացանակիրներ>> գիրքը: Աշակերտները ամփոփեցին դասը հետևյալ խոսքերով. <<Գիրքը ճանապարհ է, որը տանում է դեպի իմացություն,դեպի կատարյալը>>:
Ուսուցչուհի Անահիտ Արզումանյան






No comments:

Post a Comment