Friday, April 17, 2015

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գեղագիտական -վիկտորինա:

1. Օրվա իրադարձությունը՝    անկյան թարմացում , գեղագիտական - վիկտորինա:
2. Անվանումը՝   <<Մեր մեծերը>> , <<Երգ ու տաղ>>:
3. Կատարման ժամկետը՝    15.04.2015թ.      
4. Պատասխանատուն՝    տնօրեն՝ Մ.Գանդալյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   գրադարանավար՝ Ն.Իսակյան, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ա.Մնացականյան:
6. Նպատակ /ներ/ ը

Ø Գրողների՝ երգ դարձած ստեղծագործությունների ունկնդրման շնորհիվ բարձրացնել աշակերտների գեղագիտական ճաշակը:
Ø Դերային խաղի միջոցով զարգացնել աշակերտների գեղարվեստական խոսքը և երևակայական մտածողությունը:
Ø Իմանան ապրիլ ամսվա ծնված մեծերին:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Վիկտորինայի սկիզբն ազդարարվեց Մեսրոպ Մաշտոցի այբուբենի աղոթքով: 
  Գեղագիտական-վիկտորինան տեղի ունեցավ 2 փուլով՝ երգ ու տաղ: Բոլոր հարցերը ներառված էին ապրիլ ամսվա մեծերի կյանքից ու գործունեությունից և ցուցադրվում էին սալիկահանդեսով: Թիմերն այբուբենի տառերից  ընտրում էին թաքնված հարցերը և բանավոր պատասխանում: Աշակերտները ցուցաբերեցին ակտիվություն: Հաղթող ճանաչվեց <<Երգ>>թիմը:                          Վիկտորինային գարնանային տրամադրություն հաղորդեց Միսաք Մեծարենցի <<Երազ օրեր>>(Կարմիր ծաղիկ մը գարուն) բանաստեղծության  երաժշտական կատարումը:  
                   Վիկտորինան ավարտվեց ապրիլ ամսվա ծնված Ղ.Աղայանի <<Անահիտ>> հեքիաթի բեմականացմամբ:
8.Կահավորվածությունը՝     գերազանց :
9.Մասնակցում էին   1-12-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.     բոլոր աշակերտները, հատկապես՝ Ալեն Ղուկասյանը, Մարիա Մարկոսյանը,Դավիթ Առաքելյանը, Արմեն Առաքելյանը, Հրանտ Գևորգյանը, Մարգարիտա Գևորգյանը , Գառնիկ Սահակյանը:
11. Ներկաները.  Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ, ծնողներ, համայնքի բնակիչներ և աշակերտներ:


12. Հրավիրվածները. Ծնողներ և  համայնքի բնակիչներ:



No comments:

Post a Comment