Thursday, April 30, 2015

«Երեխաների պաշտպանությունը մեր համայնքում» դրամաշնորհային ծրագիր Ծրագիր-առաջարկ ներկայացնելու հրավեր:



Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության Սյունիքի զարգացման ծրագիրը Սյունիքի մարզի Կապանի, Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ծրագրերում ընդգրկված համայնքների դպրոցների աշակերտական խորհուրդների համար «Բարեկեցիկ ընտանիք» ծրագրի շրջանակներում հայտարարում է   «Երեխաների պաշտպանությունը մեր համայնքում» թեմայով Երեխաների պաշտպանության հիմնախնդիրներին ուղղված դրամաշնորհային նախաձեռնությունների մրցույթ:
Նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում հավանության կարժանանան երկու դրամաշնորհային նախաձեռնություն՝ յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը չպետք է գերազանցի 100.000 (Մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը: Ակնկալվում է, որ դիմորդ աշակերտական խորհուրդները կներկայացնեն հայցվող գումարի առնվազն 20% համաներդրում:

Դրամաշնորհային նախաձեռնությունները նպատակ ունեն.
v  Նպաստել Եկեղեցու, Դպրոցի, ՏԻՄ և ԵՊ ոլորտի այլ կառույցների համագործակցությանը՝ ուղղված երեխաների շահերի պաշտպանությանը:
v  Խթանել աշակերտական խորհուրդների իրազեկության բարձրացմանը՝ ԵՊ ոլորտի հիմնախնդիրների բացահայտման  և արձագանքման մեխանիզմների ուղղությամբ:
v  Աշակերտական խորհուրդների միջոցով  խթանել համայնքների երեխաների՝ իրենց  իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը (բռնություն, հանգստի և ժամանցի  ոչ ճիշտ կազմակերպում, կրթությունից և առողջապահական ծառայություններից դուրս մնալը, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքի ոտնահարում և այլն...):
Մրցույթի շրջանակներում խրախուսվում են Աշակերտական Խորհուրդների այն նախաձեռնությունները, որոնք կիրականացվեն հոգևոր առաջնորդների աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ: Կխրախուսվեն նաև 2 կամ 3 աշակերտական խորհուրդների համատեղ ներկայացված 1 նախաձեռնություն:
«Երեխաների պաշտպանությունը մեր համայնքում» ծրագիր-առաջարկները կարող են ընդգրկել հետևյալ խնդիրներից մեկը կամ երկուսը. /սակայն չի  բացառվում այլ խնդիրների ընդգրկումը/
Ø  Երեխաների Պաշտպանության ոլորտի կառույցների գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացում քարոզարշավների, ֆլեշմոբերի, բակային ճամբարների միջոցով:
Ø  Աշակերտական խորհուրդների կողմից բանավեճերի միջոցով  համայնքում առկա բռնության  դեպքի  քննարկում:
Ø  Քրիստոնեական տոների կամ միջոցառումների  կազմակերպումը որպես  երեխաների շահերի պաշտպանության գործընթաց:
Ցանկալի չէ ներկայացնել ծրագրի առաջարկ, որի հիմնական նպատակն է գույքի, սարքավորումների ձեռքբերումն, ինչպես նաև կահավորման կամ վերանորոգման աշխատանքներն են:
Ծրագրի առաջարկը պետք է ստորագրված լինի աշակերտական խորհրդի նախագահի և կնքված լինի դպրոցի տնօրենի կողմից: Ծրագրի առաջարկը լրացնելիս խնդրում ենք հետևել ներկայացված առաջարկի ձևի կառուցվածքին և չգերազանցել էջերի առաջարկված քանակը:

Ìñ³·Çñ - ³é³ç³ñÏÝ»ñÇ ÷³Ã»ÃÝ»ñÇ Ý»ñϳ۳óÙ³Ý í»ñçݳųÙÏ»ïÝ ¿ 2015 Մայիսի  11.-ը ժամը 17:00:

Շահող ծրագիր-առաջարկը ընտրվելու է փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ հիմնվելով ՎՎ Հայաստանի կողմից մշակված չափանիշներին համաձայն: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել ծրագիր-առաջարկ ներկայացրած դպրոցների ներկայացուցիչներ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:


Սույն դրամաշնորհային ծրագրերը կմեկնարկեն 2015թ.Մայիսի 25ից և պետք է ավարտված լինեն մինչև 2015թ. հունիսի 25-ը:
  



ՍՅՈՒՆԻՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

  1. Ծրագրի անվանումը՝                             
  2. Ծրագիրը իրականացնող կողմեր

Վորլդ Վիժն Սյունիքի
Զարգացման Ծրագիր
Ծրագրի ղեկավար՝  
Միքայել Համբարձումյան
Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ.Ստեփանյան 6
Հեռախոս՝
(0285) 2 27 40 , 2 27 70
Հայխնայբանկ
հ/հ՝ 160224095010              
ՀՎՀՀ.  02528755       

..............................Դպրոցի Աշակերտական Խորհուրդ /ՀԱԽ/
ՀԱԽ-ի ղեկավար՝ ________
Հասցե՝  ՀՀ, Սյունիքի մարզ,
______________________
Հեռախոս՝



__________       դպրոցի տնօրեն՝ ____________
հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, __________________
Հեռախոս՝
Բանկային հ/հ Կապանի Գանձապետարան
Հ/հ՝     
ՀՎՀՀ.

  1. Ծրագրի ընդհանուր արժեքը-----------դրամ

ՎՎ ներդրում  --------------------------------  դրամ
Դպրոցի ներդրում --------------------------- դրամ
Այլ կազմակերպություններ կամ անհատներ ___  դրամ
  1. Ծրագրի տևողությունը                                                       շաբաթ
  2. Ուղղակի շահառուներ

5.1                                    5.2                                                 5.3                                        5.4   
0-16                    տարեկան                16-25 տարեկան                  25-60 տարեկան                  60-ից բարձր -  


  1.  Ծրագրի ամփոփ նկարագիր  (առավելագույն 0.5 էջ)

Այն հիմնականում պարունակում է Ձեր ծրագիր-առաջարկի ամփոփ նկարագրությունը` 
·          Հստակ ձևակերպված հիմնախնդիր/պրոբլեմը,
·          Ծրագրի նպատակը,
·          Ակնկալվող արդյունքները,
·          Շահառուները/ նրանց թիվը,
·          Ծրագրի իրականացման վայրը և տևողությունը
___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
  1. Հիմնախնդրի սահմանում (առավելագույնը 0.5 էջ)
Հիմնախնդիրը  սահմանվում է որպես բացասական համարվող և փոփոխություն պահանջող առկա իրավիճակ:  Հիմնախնդրի ձևակերպման ժամանակ պետք է  հստակ նշվի                            
         բուն հիմնախնդիրը. ի՞նչ բացասական իրավիճակ է առկա,
         պատճառը (ները). ի՞նչն է բերել տվյալ հիմնախնդրի առկայությանը,
         հետևանքները.  ինչի՞ն է հանգեցրել հիմնախնդրի առկայությունը:
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Ծրագրի նպատակը և խնդիրները(առավելագույնը 0.5 էջ)
Նպատակը պետք է լինի հստակ, պարզ, հասանելի, չափելի և նպաստի հիմնախնդրի լուծմանը: Դա այն ցանկալի իրավիճակն է, որը նպաստում է հիմնախնդրի լուծմանը եւ որին ծրագիրը ձգտում է ի վերջո հասնել:
Խնդիրները - կոնկետ քայլեր, որոնք ուղղված են հիմնախնդիրը ձեւավորող որոշակի պատճառների լուծմանը եւ որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել առաջադրված նպատակին

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________



  1. Ակնկալվող արդյունքները (առավելագույնը 0.5 էջ)
( ներկայացրեք այն արդյունքները, որոնց նախատեսվում է հասնել ծրագրի իրականացման միջոցով: Հիշեք, որ արդյունքները պետք է լինեն չափելի, հասանելի և տանեն դեպի նպատակ)

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Իրականացման նկարագրությունը (առավելագույնը 0.5 էջ)
·                     Նշեք տվյալ ծրագրում հնարավոր համախոհներին, համագործակիցներին, որոնք հետաքրքրված են և կողմ են Ձեր բարձրացրած խնդրին և նկարագրեք նրանց մասնակցութունը ներկայացված ծրագրի իրականացման գործընթացում,
·                     Ցույց տվեք, թե ինչպես են համայնքաբնակները ներգրավված ծրագրի իրականացման գործընթացում:
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  1. Ծրագրի աշխատանքային պլանը
Լրացրեք կցված  ծրագրի աշխատանքային պլանը ( հավելված A)



·   ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Բացատրեք, թե ինչպես եք վերահսկելու և գնահատելու ծրագրի կատարողականության ընթացքը:
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
  1.  ԲՅՈՒՋԵ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳԻՐ
·   Լրացրեք կցված բյուջեի ձևը (հավելված B), որը ներառում է պահանջվող ծախսերը և  ներդրումները,

  
13. Լրացուցիչ տեղեկություններ
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

ԱԽ-ի անդամներ՝
1.      ---------------------------------------------
2.      ---------------------------------------------
3.      ---------------------------------------------                                                                                  
4.      ---------------------------------------------                  
5.      ---------------------------------------------                               



___________դպրոցի տնօրեն

Կ.Տ.

No comments:

Post a Comment