Friday, May 8, 2015

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում ,,Շարունակում ենք քայլել 70-ամյա հաղթանակի հետքերով,, :

1. Օրվա իրադարձությունը՝   բաց  դաս-միջոցառում:
      2.Անվանումը՝   << Շարունակում ենք քայլել 70-ամա հաղթանակի հետքերով>>՝ նվիրված   Հայրենական մեծ   պատերազմի հաղթանակի 70 ամակին:
3. Կատարման ժամկետը՝   08.05.2015թ.
4.Պատասխանատուն՝   հումանիտար  մ/մ  նախագահ՝Ա.Մնացականյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   պատմության  ուսուցչուհի՝ Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը

  • *      Իմանալ 2-րդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների պատճառների,   նպատակների, ընթացքի, արդյունքների և հետևանքների մասին:
  • *      Կարողանալ ճիշտ աշխատել թիմով:
  • *      Գնահատել հայերի մասնաակցությունը և դերը Հայրենական մեծ պատերազմում:
  • *       Հիշատակել նշանավոր հերոսներին ու զորավարներին:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբերմասերի կենսագործումը և   այլն/.
Միջոցառումը սկսվեց ուսուցչուհի Ա.Առաքելյանի և հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական խոսքով:Այնուհետև աշակերտները  երգեցին նշանավոր <<День победы>> երգը: Բաց դասի ընթացքում աշակերտները իրենց կցված ուսուցիչների հետ բաժանվեցին 8 խմբի  և ուսումնասիրեցին  ու ներկայացրեցին իրենց հանձնարարված տեքստերը՝  Երկրորդ Համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների մասին:Այնուհետև
թեմաների  շրջանակներում պատասխանեցին լրացուցիչ հարցերի, հաղորդեցին հետաքրքիր տեղեկություններ, ցուցադրեցին նկարներ և պաստառներ, քարտեզի վրա ցույց տվեցին պատերազմող երկրները իրենց մայրաքաղաքներով ու նշանավոր ճակատամարտերի վայրերը: Հայրենական մեծ պատերազմին նվիրված հայոց և ռուսաց լեզուներով շարադրություններ ընթերցեցին 10-րդ դասարանի  աշակերտներ Խաչատրյան Սեյրանը, Մելքոնյան Սամվելը, 9-րդ դասարանի աշակերտ Սահակյան Գառնիկը և 11-րդ դասարանի աշակերտուհի Մարկոսյան Նաիրան: Միջոցառման վերջում


հնչեց հայկական քոչարին:
8.Կահավորվածությունը՝    լավ:                     9.Մասնակցում    էին՝  5-11-րդ դասարանի աշակերտները, տնօրեն Մ. Գանդալյանը,   ուսուցիչները, օպերատորը:





No comments:

Post a Comment