1. Օրվա իրադարձությունը՝ Սպորտլանդիա:
2.Անվանումը՝ << Մեծ սպորտի փոքրիկ վարպետները>>:
3. Կատարմանժամկետը՝ 20.05.2015թ.
4. Պատասխանատուն՝ տնօրեն՝Մ.Գանդալյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Ն. Իսակյան, Զինղեկ` Ժ. Մինասյան, ԱԽ:
6. Նպատակ /ներ/ ը.
· Ամրապնդել վազքի, ցատկի և նետումների հմտությունները:
.. Նպաստել առողջության ամրապնդմանը և ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը:
· Դրսևորել ճկունություն, ճարպկություն, արագաշարժություն, համարձակություն և ինքնավստահություն: 7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբերմասերի կենսագործումը և այլն/. Սպորտլանդիան նվիրված էր Հայրենական պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձին: Մինչ սկսելը ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝
Նարե Իսակյանը նշեց, որ ֆիզիկական կուլտուրան աշակերտների անձի ձևավորման կարևորագույն բաղադրիչն է , որի նպատակն է ապահովել կենսականորեն կարևոր շարժողական հմտությունների և ունակությունների անհրաժեշտ մակարդակի զարգացումը: Սպորտլանդիան բաղկացած էր 4 փուլից. 1-ին փուլ ` թիմային մրցույթ` ատլետիկ վարժություններով: 2-րդ փուլ ` անհատական մրցույթ` նռնակի նետում: 3-րդ փուլ ` անհատական մրցույթ` զենքի քանդում/ հավաքում/: 4-րդ փուլ ` անհատական մրցույթ` ձգումներ պտտաձողի վրա: Թիմերը հանդես էին գալիս <<Բաղրամյան>> և <<Բաբաջանյան>> անուններով: Աշակերտները բավականին ակտիվ էին , նկատվում էր նրանց ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակը, ունեին հավատ

իրենց սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ:Յուրաքանչյուր փուլի ավարտին տնօրեն Մ. Գանդալյանը հաղթող աշակերտներին խրախուսեց պատվոգրերով:
8.Մասնակցում էին 1-12-րդ դասարանների աշակերտները:
9.Հաղթողներն էին` Մուրադյան Շավարշ, Խաչատրյան Սեյրան, Մելքոնյան Սամվել , Պապյան Աստղիկ, Մարկոսյան Նաիրա, Գրիգորյան Էրիկ, Ստեփանյան Գագիկ, Մուրադյան Ալեքս:
10. Ներկաները` դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչները:

No comments:
Post a Comment