Monday, May 4, 2015

Մրցախաղ Սյունիքի պատմություն թեմայով Կապանի N13 հիմնական դպրոցում

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Հայ ասպետ>> կրթադաստիարակչական խաղ մրցույթ,.որի թեմատիկան ընդգրկում էր Սյունիքի պատմության, Հայոց ցեղասպանության հարցեր:
Խաղի նպատակն էր աշակերտներին դաստիարակել ազգային բարձր գաղափարներով, ասպետական բարեկրթությամբ և ոգով, հայրենաճանաչողությամբ: Ասպարեզ դուրս եկած Դավիթ-Բեկ և Հալիձոր թիմերը ցուցաբերեցին բարձր գիտելիքներ Սյունիքի պատմությունից և փայլեցին հայրենագիտական իմացությամբ:
Կրթադաստիարակչական խաղ մրցույթը կազմակերպել էր պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանը:












No comments:

Post a Comment