Monday, June 29, 2015

Համայնքային քարոզարշավ Հալիձորում նվիրված ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 1 ԱՄՍՅԱԿԻՆ


ՎՎ Սիսիանի և ԳՈՒՄ ՀԿ-ի գործընկերության շրջանակներում Սյունիքի ԱԽ ցանցի ՇՊ նախաձեռնությունների և քարոզարշավների կազմակերպման և իրականացման գործում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հալիձորի միջնակարգ դպրոցը:

Հալիձոր համայնքի երեխաների ակտիվ մասնակցությամբ անց է կացվել ներհամայնքային քարոզարշավ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանություն» թեմայով: Ես ևս իմ ակտիվ մասնակցությունն եմ ունեցել կազմակերպված քարոզարշավին՝ առաջ քաշելով երեխաներին հուզող հարցերը: Իմ կարծիքով մեր քարոզարշավն իր նպատակին հասավ, որի արդյունավետ իրականացման համար մեծ ջանքեր ու աշխատասիրություն պահանջվեց:

Բնականաբար բոլորս մեծ ոգևորությամբ պատրաստցեինք պաստառները, որդեգրեցինք կարգախոս ու շարժվեցինք առաջ: Անգամ շոգն ու գյուղի անհարմարավետ պայմաններն ու ճանապարհները չխանգարեցին շարունակելու: Ճիշտ է, սկզբում քիչ էինք, բայց քարոզարշավի ընթացքում մեզ միացան շատերը:

Շատ տպավորիչ ու կայացած քարոզարշավ էր: Հատկապես, երբ մեր կատարած աշխատանքը գովեստի խոսքերի արժանացավ համայնքաբնակների կողմից: Քարոզարշավը միայն դրական արձագանք ունեցավ: Եվ որ ամենագլխավորն է՝ համայնքաբնակների, ինչու չրէ նաև երեխաների իմացությունն ու տեղեկացվածությունը էլ ավելի բարձրացավ:



Շնորհակալութուն այն մարդկանց, ովքեր մեզ աջակցեցին:



Հալիձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի՝

Ասծատրյան Իզա
 

























No comments:

Post a Comment