Սյունիքի ԱԽ ցանցը՝ համաձայն իր գործողությունների պլանի, 2015թ. ապրիլ-հունիսն ընկած ժամանակահատվածում պետք է իրականացներ շահերի պաշտպանության քարոզարշավներ ու նախաձեռնություններ:
Որոշ հանգամանքներով պայմանավորված՝ այս գործողությունը չի իրականացվել ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Քանի որ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր և ժամանակահատվածը համընկնում է, առաջարկում ենք, որ ցանցը երեխաների պաշտպանության միամսյակ հայտարարի շահառու համայնքներում՝ իրականացնելով շահերի պաշտպանության տարբեր միջոցառումներ:
Ստորև ներկայացվում են մի քանի գործողություններ, որոնցից ԱԽ ցանցի անդամ ԱԽ-ները կարող ենք քննարկել և ընտրել մեկն ու մեկը կամ մի քանիսը.
Համայնքային քարոզարշավներ- Նախատեսվում է, որ ԱԽ-ն կպատրաստի համայնքային քարոզարշավի նյութերը՝ պլակատներ, պաստառներ, թռուցիկներ և այլն: ԱԽ-ն, համախմբելով համայնքի երեխաներին, կարող է շրջել համայնքի ողջ տարածքով՝ բաժանելով տեղեկատվական նյութերը, կարող են պաստառներով երթ անել և այլն…
Տեղեկատվական սեղանիկներ համայնքի բանուկ վայրերում- ԱԽ-ն կարող է համայնքի կենտրոնական կամ բանուկ մասերում կարող է տեղադրել տեղեկատվական սեղանիկներ, որոնց վրա կդրվեն երեխաների իրավունքների վերաբերյալ տարբեր նյութեր՝ բուկլետներ, թռուցիկներ, տեղեկատու թերթիկներ և այլն և դրանք բաժանել անցորդներին:
Ֆիլմի դիտում- Կարելի է երեխաների իրավունքների վերաբերյալ փոքրիկ ֆիլմերի ցուցադրել և կազմակերպել քննարկումներ: Ֆիլմերի ընթացիկ քննարկումները կարող են վարել ԱԽ-ի ակտիվ անդամներ կամ ուսուցիչներ/ծնողներ:
Վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ- Նախապես տրամադրված բովանդակային նյութերի հիման վրա ԱԽ-ն կարող է կկազմել հարցաշարեր, ձևավորել մրցակից թիմեր բարձր դասարանների աշակերտներից և իրականացնել վիկտորինաներ կամ ինտելեկտուալ – մրցույթներ: Հարակից համայնքների/դպրոցների ԱԽ-ները կարող են միանալ որպես մրցակից թիմեր և այս գործողությունն իրականացնել միջհամայնքային մակարդակով:
Տեսաֆիլմերի, սոց. հոլովակների պատրաստում- ԱԽ-ն- կարող է երեխաների իրավունքների վերաբերյալ տեսաֆիլմ կամ սոց հոլովակ պատրաստել: Տեսաֆիլմերում կարող են ներառվել հարցազրույցներ համայնքի ազդեցիկ մարդկանց, ուսուցիչների, ծնողների, երեխաների հետ: Տեսաֆիլմի հիմքում կարող է ընկած լինել որևէ իրական դեպք, դրա շուրջ կարծիքներ և այլն…
Որոշ հանգամանքներով պայմանավորված՝ այս գործողությունը չի իրականացվել ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Քանի որ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր և ժամանակահատվածը համընկնում է, առաջարկում ենք, որ ցանցը երեխաների պաշտպանության միամսյակ հայտարարի շահառու համայնքներում՝ իրականացնելով շահերի պաշտպանության տարբեր միջոցառումներ:
Ստորև ներկայացվում են մի քանի գործողություններ, որոնցից ԱԽ ցանցի անդամ ԱԽ-ները կարող ենք քննարկել և ընտրել մեկն ու մեկը կամ մի քանիսը.





No comments:
Post a Comment