Friday, September 11, 2015

Սյունիքի ԱԽ ցանցի հերթական հանդիպումը

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Ախ ցանցի անդամների հերթական հանդիպումը։ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների շահառու դպրոցների Ախ անդամները հավաքվել էին Վորլդ Վիժն Սիսիանի և Կապանի ՏԶԾ-ների գրասենյակներում ամփոփելու ամառվա ընթացքում իրականացված աշխատանքները և պլանավորելու նոր ուսումնական տարվա առաջին փուլի անելիքները։ 
Ըստ օրակարգի հանդիպման սկզբում Սյունիքի Ախ ցանցի քարտուղարը՝ Զաբել Առուստամյանը, ներկայացրեց հունիս-հուլիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքերը։ Ապա <<Պաշտպանված ապագա>> խորագորվ ամառային դպրոցի մասնակիցները պատմեցին, թե ինչ աշխատանքներ են կատարել ամառային դպրոցի ընթացքում, ինչ հաջողություններ ու ձեռքբերումներ են ունեցել։ Ներկայացրեցին նաև ժամանցային, մշակութային, թատերական և այլ միջոցառումները, որպեսզի ցանցի այն անդմաները, ովքեր ներկա լինելու հնարավորություն չեն ունեցել, կարողնան ավելի լավ պատկերացում կազմել իրենց ընկերների հնգօրյա դպրոցի արդյունքների մասին։
Այնուհետեւ ներկայացվեց եւ քննարկվեց աշխատանքային խմբերի տարեկան աշխատանքային պլանները։ Շեշտադրվեց <<Նախաձեռնություններ եւ քարոզարշավներ>> խումբըի աշխատանքային պլանում ներառված ցանցի առաջին համատեղ նախաձեռնությունը՝ Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումների իրականացումը դպրոցներում, որն արդեն դարձել է ավանդական և այս տարի նշվելու է 3-րդ անգամ։
Հանդիպման երկրորդ մասում դպրոցների փորձառու անդամները ներկայացրեցին Ախ-ի ձեւավորման քայլերը։ Այնուհետեւ տեղի ունեցավ Սյնուիքի Ախ-ը ցանցի համակարգող քարտուղարի ընտրություն։ Կային 4 թեկնածու, որոնցից 17 ձայնով ցանցի համակարգող քարտուղար ընտրվեց <<Մեդիա եւ հաղորդակցում >> խմբի համահամակարագող Արմինե Առուստամյանը։

Հաջողություն մաղթենաք Արմինեին՝ ստանձնած նոր բարդ ու պատասխանատու գործը արժանվույն իրականացնելու համար։ Հանդիպումն անցավ հագեցած եւ հետաքրքիր։








No comments:

Post a Comment