2015թ. սեպտեմբերի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցա-
կան ընդհանուր ժողով: Դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը զեկուցեց <<Ներքին գնահատում–2015>>-ի հաշվետվությունը: Այնուհետև ներկայացրեց 2015-2016 ուսումադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, որից հետո խոսեցին սովորողների թեմատիկ տետրերի և դասագրքերի մասին: ԾԽ նախագահ Ա.Անդրեասյանը զեկուցեց 2014-2015 ուստարվա ԾԽ-ի տարեկան հաշվետվությունը: Յուրաքանչյուր դասարանից ընտրեցին ԾԽ-ի անդամ և հաստատեցին ծնողական խորհրդի թվակազմը՝ 12 անդամ: Վերջում տեղի ունեցավ ԾԽ նախագահի ընտրություն: Արդյունքում ԾԽ նախագահ ընտրվեց Ամալյա Անդրեասյանը, իսկ քարտուղար ընտրվեց Գայանե Ոսկանյանը:

No comments:
Post a Comment