Tuesday, September 29, 2015

Համադպրոցական աշակերտական ժողով-Կապանի N5 հիմնական դպրոցում

Համադպրոցական աշակերտական ժողով
Սեպտեմբերի 28-ին կայացավ Կապանի N5 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի հաշվետու կոնֆերանսը:
                                                             Օրակարգում
1.      Դպրոցի տնօրենի ուղերձը  կոնֆերանսին (Ս. Հարությունյան)
2.      ԱԽ- ի  մեկ տարվա կատարած հաշվետվությունը ( ԱԽ նախագահ՝  Հ. Արզումանյան)
3.      Դասարանական ԱԽ –ների հաղորդումները (նախագահներ)
4.      2015-2016 ուստարում մեր անելիքները (ԴԱԿ  Հ. Մեսրոպյան)
   Ելույթ ունեցան նաև դասղեկներ՝ Ա. Ալթունյանը, Ա. Քարամյանը, Սյունիքի ԱԽ Ցանցի համակարգող Դավիթ Սարգսյանը, ԱԽ քարտուղար Միլենա Ղազարյանը: Հրաժեշտի ելույթով հանդես եկավ 9-րդ բ դասարանի աշակերտուհի Սյունե Ղահրամանյանը :
 - Կոնֆերանսն ի գիտություն ընդունեց դպրոցի տնօրեն՝ Ս.Հարությունյանի ուղերձը:
- ԱԽ-ի մեկ տարվա կատարած աշխատանքները գնահատեց լավ (դպրոցի տնօրենը խորհրդակցական ձայնի իրավունքով կողմնորոշեց  ներկաներին լավագույն գործունեությունը գնահատել ոչ թե բավարար, այլ՝ լավ ):
Հաստատեց 2015-2016 ուստարվա աշխատանքային պլանը:
-Ընդունեց  արված առաջարկություններն ու դիտողությունները:
                                Կապանի N 5 հիմնական դպրոցի ԱԽ          









No comments:

Post a Comment