Friday, October 2, 2015

Աշակերտական ինքնավարության ներդրումը աշակերտական խորհուրդներում


Կապանի N5հիմնականդպրոցի

դաստիարակչականաշխատանքներիկազմակերպիչ`

ՀասմիկՄեսրոպյան

1986թ.-ից աշխատում եմ Կապանի N5 հիմնական դպրոցում, որն իրավահաջորդն է թիվ 27 միջնակարգ, սանատոր-գիշերօթիկ դպրոցի: Դպրոցը նախկին կարգավիճակում շուրջօրյա էր, և այս ռեժիմում բոլոր աշակերտները ներգրավված են եղել հասարակական աշխատանքներում:
Գործում էր աշակերտական ինքնավարություն:
Շաբաթվա մեկ օրը սահմանված էր ինքնավարության օր, և դպրոցի ներքին կանոնադրության համաձայն դասապատրաստումն ու դասարանի վերահսկողությունն իրականացնում է տվյալ դասարանի ինքնավարը, որին դաստիարակի ու աշակերտների ընտրությամբ հրամանագրում էր դպրոցի տնօրենը:
Դպրոցը հարուստ էր ավանդույթներով, այդ թվում` ինքնավարների կազմակերպած միջոցառումների մրցույթ, լավագույն դասապատրաստում, հմայիչ հողամաս, սիրված ինքնավար և այլն:
Չկար աշակերտների սեփական միտքն արտահայտելու հիմնախնդիր: Դերակատարման այս փոփոխության մեջ լուծվում էր հոգեբանամանկավարժական բազում հարցեր:
2003թ.-ին դպրոցն արդեն որպես թիվ 1 հատուկ և որպես փորձարարական, ներգրավվեց <<Համագործակցություն հանուն ապագայի. Ժողովրդավար դպրոց>>ծրագրում, որի համաձայն ձևավորվեցին աշակերտական խորհուրդներ (դասարանական և համադպրոցական)
Աշակերտական ինքնավարությանփորձը համավարության (կոլեգիալության) ձևաչափով սահուն ներդրվեց աշակերտական խորհուրդներում: Շատ դեպքերում դասարանական ԱԽ նախագահ ընտրելիս աշակերտները վկայակոչում էին.
-Տիգրանի ավագ եղբայրը իմ քրոջ ինքնավարն էր…
Պարզվեց, որ ձևավորվել է ղեկավարի, կազմակերպչի միջանձնային ազդեցության դրական, սոցիալական կերպար:
Աշակերտների անմեղ արտահայտությամբ, ինքնակառավարման, ինքնակազմակերպման դաշտում տնկվեց ընտրյալի դրական, սոցիալական կերպարի ծիլըԱյս մեխանիզմն աշխատեց նախընտրական քարոզարշավների ժամանակ և որպես աազդեցություն ունեցող կարծիք` օրինակներ բերվում նախկին փորձից պրոեկտվում, նույնաիկանացվում գործող թեկնածուի հատկանիշների հետ :
Ստացվեց, որ ինքնավարության ինստիտուտը առաջավոր փորձ է:
Ըստ իս առաջավոր փորձ է նաև ինքնավարի հրամանագրումը:
Իսկ եթե յուրաքանչյուր ուստարի հրամանգրվի նաև ԱԽ նախագա՞հը …
Կնպաստի աշխատանքի կազմակերպմանորակի բարելավմանը, կխթանի ժողովրդավարության, հրապարակայնության զարգացումը, կամրացնի ուսուցիչ-աշակերտ համագործակցությունը:
Սա ևս աշակերտի գնահատման եղանակ է:
Նախկին համակարգի փակված ծրարը զգու՛յշ-զգո՛ւյշ բացվեց և ներդրվեց ևս մի կենսունակ փորձ` ինքնավարների ատեստավորման կարգը:
Ունեցանք փաստերի ձեռքբերման և ստուգման բավականաչափ հուսալի մեթոդներ, որոնք թույլտվեցին թափանցել նոր գործընթացի շատ հին օրինաչափության մեջ.այն է` մարդու վերաբերմունքն իրականության նկատմամբ:
Հաշվի առնելով, որ մարդու ընդունակությունները զարգանում են կյանքի գործունեության ընթացքում, այժմ մենք ուսումնասիրում ենք հատուկ կարիք ունեցող երեխաների ներգրավվումն աշակերտական խորհուրդներում, ինքնակառավարման, ինքնավարման մարմիններում: Հիրավի այս մոտեցումը նպատակ ունի բացառել ամեն տեսակ խտրականությունը երեխաների նկատմամբ, նպաստել իրավահավասարությանը կրթական համակարգում:
Աշակերտական ինքնավարության ակտիվացումը քաղաքական հասարակության կերտման նախադրյալներ են:
Երբեմն մենք ինչ–որ մի վերացական, գոյություն չունեցող կատարելության հետ համաեմատելով` անիծում, քննադատում ենք մարդկային գոյապայմանները: Ու պարզվում է, որ իրականությունն, և, նամանավանդ անցած ուղին ավելի է գնահատելի:
Բացառիկ մոտեցումներ ցուցաբերելով երեխայի կարողություններին դասից դուրս արտադասարանական ռեժիմում, վստահաբար նա իրեն տեսնում է որպես մարդ, որպես քաղաքացի, քննություն բռնում կյանքում:

Գրականություն

Ա.. Գ. Էլչիյան <<Գիշերօթիկ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքի և
աշակերտների գիտելիքների գնահատման մեր փորձից>>

No comments:

Post a Comment