
Տիկնիկները Կապանի N 13 հիմնական դպրոցում
Կապանի N13 հիմնական դպրոցի հյուրերն էին Կապանի մանկական տիկնիկային թատրոնի տիկնիկները: Բեմադրվեց <<Սասունցի Դավիթ>> էպոսը , որից էլ աշակերտները հիացմունքի հաճելի պահեր ապրեցին: Տիկնիկները մեծ վարպետությամբ ներկայացրին էպոսի դաստիարակչական , ազգային արժեքները՝ ժողովրդի նվիրական խոհերնու երազանքները, մեր դարավոր պայքարը հանուն ազատության, մեր ազգային կենցաղը, մեր բնավորությունը, մեր ոճն ու ոգին:
Շնորհակալություն Կապանի մանկական տիկինիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Գրիշա Մարգարյանին և տիկնիկավարներին:
Ժաննա Վարդանյան




No comments:
Post a Comment