Friday, November 27, 2015

Կապանի N13 հիմնական դպրոց - ,,Անմահության գաղտնիքը,,

<<Անմահության գաղտնիքը>>


Կապանի N13  հիմնական դպրոցի փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը կազմակերպեց <<Անմահության գաղտնիքը>> վերնագիրը կրող միջոցառում՝  նվիրված Սայաթ - Նովային: Միջոցառմանն իրար էին հաջորդում երգն ու ասմունքը,  պարն ու զրույցը` միմյանց լրացնելով, ամբողջացնելով: Սայաթ Նովային մարմնավորող փոքրիկ դերասանների ոգեշնչված խաղը պատկերն ավելի կատարյալ էր դարձնում: Հիրավի, <<դարերից եկող ու դեպիդարերը գնացող>> մեր մեծերը միշտ մեզ հետ են, մեր կողքին` սպասված, սրտամոտ ու հարազատ:
Ահա անմահության գաղտնիքը - Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը համամարդկային արժեք է:Քանի դեռ աշխարհում ապրում է թեկուզ մեկ հայ, Սայաթ-Նովան անմահ ու պաշտելի կմնա:
Խաղով եկավ, ախով գնաց Սայաթ-Նովան,
Երգով եկավ, վերքով գնաց Սայաթ-Նովան,
Սիրով եկավ , սիրով գնաց Սայաթ-Նովան,
Սիրով մնաց Սայաթ-Նովան:

No comments:

Post a Comment