Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի 2-4 –րդ դասարաններում անցկացվեց դասղեկի ժամ ` <<Ի՞նչ գիտեք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների մասին>> թեմայով:Դասվարներ Ա. Պողոսյանը և Ն. Իսակյանը սովորողներին նախապես պատկերացում տվեցին ներառական կրթության և նրա առանձնահատկությունների վերաբերյալ: Տեսանյութի դիտումով և հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցին ու ամրապնդեցին թեմայի վերաբերյալ ստացած գիտելիքները: Քննարկման ժամանակ երևում էր , որ այս աշակերտների համար զուտ նորություն էին հասկացությունները, տերմիններն ու եզրույթները , բայց գործնականում նորություն չէր մարդկային վերաբերմունքը , քանի որ հենց նրանց դասարան է հաճախում կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող 2-րդ դասարանի աշակերտ Սամվել Սիմոնյանը:Դասարանում տիրում է սիրո , հարգանքի , ընկերական վերաբերմունք, որի մասին բարձրաձայնեցին հենց աշակերտները: Վերջում յուրաքանչյուր աշակերտ իր մտահղացմամբ բուկլետների մեջ շարադրեց անկեղծ մտքեր , թե ինչպես են վերաբերում և ինչպես կվերաբերվեն կրթության առանձնահատուկ

պայմաններ ունեցող երեխաներին:
Տնօրեն Մ. Գանդալյանը գոհ էր դասղեկի ժամից , քանզի այն կազմակերպված էր ըստ պատշաճի և անցավ առողջ մթնոլորտում:
պայմաններ ունեցող երեխաներին:
Տնօրեն Մ. Գանդալյանը գոհ էր դասղեկի ժամից , քանզի այն կազմակերպված էր ըստ պատշաճի և անցավ առողջ մթնոլորտում:
No comments:
Post a Comment