2.Անվանումը՝ << Դեպի ո՞ւր, մա՛րդ արարած…>>:
3.Կատարմանժամկետը՝ 16.03.2016թ:
4.Պատասխանատուն՝ Բնագիտական մ/մ նախագահ` Ն. Ստեփանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ կենսաբանության ուսուցչուհի՝ Ն.Ստեփանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
· Իմանան ո՞րն է գենը, ճանաչեն ԴՆԹ-ն:
· Որ գեները որոշում են մարդու շատ հատկանիշներ:
· Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել գեների վրա միջավայրի ազդակներն ու ինչպիսի՞ փոփոխություններ է ի վիճակի անելու
մարդը գեների վրա ու որքանո՞վ է դա ճիշտ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները ներկայացրին գենը որպես ԴՆԹ-ի մոլեկուլի տեղամաս, տվեցին հետաքրքիր տեղեկություններ գեների մասին՝
· գեները մարդկանց երջանիկ են դարձնում,
· գեներից կախված է ինտելեկտի մակարդակը,
· գտնվել են ծերացման գեները,
· գեների աշխատանքի վրա ազդում են տարվա եղանակաները,
· գեների վրա ազդում է դասական երաժշտությունը:
Այնուհետև ներկայացրին <<գենետիկորեն մոդիֆիկացված մարդիկ>> և ծնողի սոմատիկ բջջից առաջացած կլոններ:Առանձին շարքով ներկայացրին ժառանգական հիվանդություններ՝ առաջացած արյունակցական կապերով: Հետաքրքիր քննարկման նյութ դարձավ <<Մարդու էմբրիոնների վրա փորձերը>> նյութը, որը ներկայացվեց իր բացասական ու դրական կողմերով և որը կարող է տանել ԳՄՕ դեմ պայքարող ակտիվիստների ռեակցիաներին:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում էին 9-12-րդ դասարանի աշակերտները:
10.Ակտիվ էին Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Գագիկ Ստեփանյանը,
Ալեքս Մուրադյանը, Արայիկ Գաբրիելյանը, Աստղիկ Պապյանը, Նաիրա Մարկոսյանը, Մարգարիտա Գևորգյանը:
11. Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:
No comments:
Post a Comment