Sunday, March 27, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց -- Հավերժության զինվորը

Հավերժության զինվորը

Կապանի N13 հիմնական դպրոցի սաները N զորամասի դահլիճում նշեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Ներկայացվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի անգնահատելի դերը Երկրապահ Կամավորականների Միության ստեղծման և բանակաշինության,բանակի կայացման և հզորացման գործում: Այս միջոցառումը նաև մեծարման, հիշատակի ու հարգանքի տուրք էր Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած մեր դպրոցի շրջանավարտներին:Թերևս, բառերն ու արտահայտություններն իզորու չեն արտահայտելու այն հուզումը, հպարտությունն ու հայրենասիրական զգացումները, որ ողողել էին դահլիճը: Միջոցառումը համեմված էր ռազմահայրենասիրական թեմաներով երգերի և ստեղծագործությունների կատարմամբ:Հուզվել էին բոլորը, հուզվել էին հպարտության, արժանապատվության, կարոտի  ու վշտի, հայրենասիրության զգացումների միախառնումից:
ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան





No comments:

Post a Comment