2.Անվանումը՝ << Ապրեմ-մեռնեմ>>:
3.Կատարման ժամկետը՝ 25.04. 2016թ.:
4.Պատասխանատուն՝ տնօրեն Մ. Գանդալյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ Ա. Պողոսյան , Ն. Իսակյան, Ն Բադալյան և Մ.Կոստանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v << Մեր մեծերը>> 2016 թ. ծրագրի շրջանակում նպաստել նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրության արմատացմանը և հայապահպանությանը:
v Նշել ապրիլի 24-ը` որպես ոգեկոչման , հիշատակի և պայքարի օր:
7.Համառոտ նկարագրությունը /
կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: Ապրիլի 25 –ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ << Ապրեմ- մեռնեմ >> խորագիրը կրող միջոցառում ՝ նվիրված հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցին և Գրիգոր Զոհրապի 155–ամ-յակին: Միջոցառումը սկսվեց աղոթքով , մոմավառությամբ և մեկ րոպե խոնար-հաբար հարգելով անմահ զոհերի հիշա-տակը: Հայոց լեզվի ուսուցչուհի Մ. Կոստանյանը և 9-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանն իրենց բացմանխոսքում հիշատակեցին դարի վայրագությունը` հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ թերթելով պատմության էջերը , և , սրբադասելով 1,5 միլիոն անմեղ զոհերին, առանձնացրին հայ մտավորականության այն շերտը , որի նահատակներից էր Գրիգոր Զոհրապը: Այնուհետև դիտեցին տեսանյութ Գրիգոր Զոհրապի կյանքի ու գրական գործունեության վերաբերյալ: Ուսուցիչները ընթերցմամբ ներկայացրեցին մեծն գործիչի նոբելյանական չարտասանված խոսքերից : Աշակերտները բեմադրեցին մի դրվագ ՝ Զոհրապի հասարակական
գործունեության և նրա մահվան մասին:Այնուհետև 6-րդ դասարանի աշակերտ Ալեքս Պողոսյանը կատարեց Արաբո Իսպիրյանի << Ծովից ծով Հայաստան >>երգը : Կարևորելով միջազգային ճանաչման գործընթացը՝ միջոցառումն ավարտվեց Վահրամ Փափազյանի խոսքերով. << Անտարբեր լինել ոճրի հանդեպ ՝ միևնույն է , թե մասնակցել ոճրին>>՝ որպես կոչ:
8. Ներկաները. Դպրոցի տնօրեն՝ Մ. Գանդալյանը, ՀՊՆ-ի Սյունիքի մարզի
համակարգող՝ Ա.Սահակյան, ուսուցիչներ
և աշակերտներ:
համակարգող՝ Ա.Սահակյան, ուսուցիչներ
և աշակերտներ:

No comments:
Post a Comment