2.Անվանումը՝ << Գիտելիքի մեծագույն աղբյուրը գիրքն է>> :
3.Կատարման ժակետը` 11.04. 2016թ:
4.Պատասխանատուն՝ տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ դասվարներ՝ Անուշ Պողոսյան, Նարե Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Զարգացնել աշակերտների ընթերցողական կարողությունները:
.Առաջացնել հետաքրքրություն , սեր դեպի գրքերի աշխարհը և ամրապնդել կապը գրադարանի հետ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ դպրոցում ապրիլի 11-ին << Մայրենի >> առարկայի մակարդակի ուսումնա-սիրության շրջանակներում անցկացվեց ընթերցանության մրցույթ ՝ 1-4-րդ դասարաններում: Մինչ մրցույթը սկսելը դասվար Անուշ Պողոսյանը կարևորեց, որ գիրքը ամեն մի գիտելիքի սկիզբն ու վերջն է , յուրաքանչյուր գիտության սկզբնակետը:Այնուհետև ներկայացրեց մրցույթի կանոնները:Մրցույթը բաղկացած էր 2 փուլից .1-ին փուլում յուրաքանչյուր
աշակերտ ընթերցեց իր կողմից նախօրոք ընտրված նյութը , իսկ 2-րդ փուլում նրան տրվեց անծանոթ տեքստ: Հանձնաժողովի անդամները 1-ին փուլի արդյունքներից ընտրեցին լավագույն ընթերցողներին , ովքեր մասնակցեցին 2-րդ փուլին:Տնօրեն Մերի Գանդալյանը, ամփոփելով 2-րդ փուլի արդյունքները , հաղթող ճանաչված 3 աշակերտի ՝ նարեկ Ավանեսյանին, Սամվել Սիմոնյանին և Արթուր Ոսկանյանին խրախուսեց պատվոգրերով և գրքերով: Վերջում Մերի Գանդալյանը կոչ արեց աշակերտներին , որ շատ կարդան , սիրեն գիրքը , քանզի այն տալիս է մեծ կյանքի փորձ՝ բացելով նորանոր մտահորիզոններ:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում էին՝ 1-4-րդ դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին. Անի Գյուրջյանը, Անահիտ Գաբրիելյանը , Մարիանա Պողոսյանը , Արթուր Ոսկանյանը,Նարեկ Ավանեսյանը,Էրիկ Գրիգորյանը և Սամվել Սիմոնյանը:
11.Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ , ծնող-ներ և աշակերտներ:
No comments:
Post a Comment