Saturday, April 16, 2016

Կապանի N 13 հիմնական դպրոց -- ,,Հրաժեշտ այբբենարանին,,

<<Հրաժեշտ այբբենարանին>>

Ահա այն զենքը, որով կարող ենք կռվել ու գոյատևել , ահա մեր փրկությունը, հա՛յ ժողովուրդ:
Լեզուն մայրենի հարուստ է ու հին,
Անցել է բազում փորձություններով,
Նա է միշտ կանգուն պահել հայրենին
Իր հզոր ու վեհ անմահ տառերով:
Իմ փառապանծ ազգը բարի
Միշտ փակել է ճամփան չարի,
Մոխիրներից վեր հառնելով՝
Զբաղվում է միշտ արարելով: 
<<
Հրաժեշտ այբբենարանին>> հանդեսը իսկական տոն էր  I ա և  I բ դասարանցիների համար: Դասվարներ Լարիսա Խաչատրյան , Կարինե Մարտիրոսյան 

<<
Մնաս բարով, իմ սիրելի առաջին դասագիրք>>,-այդպես սկսեցին իրենց ելույթը փոքրիկները: Նրանք հանդես եկան Մեսրոպ Մաշտոցին նվիրված բաստեղծություններով:
Հնչեցրին այբուբենի տառերը` իմաստուն խոսքերով, երգ ու պարով համեմված: Ամենահաճելին այն էր, որ 1-ին դասարանցիներն ասմունքում էին մաքուր ու գեղեցիկ հայերենով: Այբուբենի շուրջը ստեղծված փոքրիկ բեմականացումները, հումորային համարները ևս հետաքրքիր էին: <<Այբբենարանին>>
երախտագիտությամբ հրաժեշտ տվեցին փոքրիկները և մեր եռագույն դրոշի ներքո տվեցին երդում.
Պաշտել, պահպանել աչքի լույսի պես յոթ թանկ սրբություն:
Հայոց հին հողը,
Մայրենի լեզուն,
Սերը, հավատ ու հույս,
Սասնա հաղթոգին,
Սեգ Արարատը:
ՄԿԱ փոխտնօրեն Ժաննա Վարդանյան



No comments:

Post a Comment