Tuesday, April 26, 2016

Կապանի N 13 հիմնական դպրոց --- Պետք է հիշեցնել և պահանջել

Պետք է հիշեցնել և պահանջել

Կապանի N 13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ղողանջ ոգեկոչման» խորագրով միջոցառում՝ Հայոց ցեղասպանության 100+1 ամյա տարելիցին նվիրված: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ելույթներով միացան 1915 թ. արյունալի օրերի անմեղ զոհերի և թշնամու դեմ պայքարում հերոսաբար զոհված նորօրյա հերոսների հիշատակի խնկարկմանը : Հայոց ցեղասպանության 100+1 տարելիցը մեծ խորհուրդ ունի՝ և՛ համայնհայության, և ՛համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մարդկության պատմության մեջ
նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն էր, այլ մինչև հիմա շարունակվող ոտնձգություններ,որն էլ պետք է արժանանա առաջադեմ մարդկության դատապարտմանը:
«
Ղողանջ ոգեկոչման» խորագիրը կրող միջոցառման նպատակը նորօրյա հերոսներին հիշատակելը, նրանց սխրագործությունները վկայաբերելն ու նրանց օրինակով արժանի քաղաքացիներ ու ապագա զինվորներ դաստիարակելն է:
Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ
առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:
Հայկազուն զարմից սերված Մհերներ,
Երիցս օրհնված սուրբ նահատակներ,
Մեր հին էպոսի նորօրյա ծռեր
Մեր նախնյաց քաջորդիների ոգին ապրում է մեր զավակների` մեր զինվորների մեջ. երեկ, այսօր և վաղը

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան

No comments:

Post a Comment