2.Անվանումը՝ << Մաթեմատիկական թելադրություն>> և <<Թվաբանական լոտո>>:
3.Կատարման ժակետը` 03.05.2016թ.:
4.Պատասխանատուն՝ տարրական մեթոդմիավորման նախագահ ` Ա. Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ դասվարներ` Ա. Պողոսյան, Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտների մեջ զարգացնել ուշադրության , լսելու և արագ կողմնորոշվելու կարողություններ, ժամանակն արդյունավետ օգտագործելու
հմտություն:
. Աշակերտները կարողանան գտնել և ընդունել սեփական սխալներն ու թերությունները:
.Ամրապնդել բազմապատկման և բաժանման գործողությունների կատարումը , նպաստել արագ և ճիշտ հաշվելու հմտությունների ձևավորմանը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2016 թ. << Մաթեմատիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում անց ենք կացրել <<
Մաթեմատիկական թելադրություն>> և << Թվաբանական լոտո>> մրցույթները:Մինչ խաղ- մրցույթներն սկսելը դասվարները ներկայացրեցին հետաքրքիր փաստեր թվերի մասին ` կարևորելով Լոմոնոսովի խոսքերը. << Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար , որ կարգի է բերում մեր միտքը>>: Նախապես, ըստ թեմաների և դասարանների կազմված հարցերն ու առաջադրանքները թելադրվեցին աշակերտներին` յուրաքանչյուր հարցից հետո պահպանելով որոշակի դադար: Հարցերը տրվում էին հեշտից բարդ սկզբունքով: Աշակերտները գրեցին հարցերիհամարներն ու պատասխանները: Այնուհետև ամփոփելով մաթեմատիկական թելադրության արդյունքներն ` անցան թվաբանական լոտոյին:Մինչ լոտոն սկսելը Ա. Պողոսյանը բացատրեց խաղի կանոնները , որից հետո աշակերտները , ստանալով իրենց քարտերը և կտրոնները , սկսեցին խաղը: Խաղն ավարտվեց այն ժամանակ , երբ աշակերտներից մեկը ծածկեց քարտում առկա բոլոր արտահայտությունները: << Մաթեմատիկական թելադրությունում >> հաղթող աշակերտներ` 1-ին դասարանի աշակերտուհի Մարիանա Պողոսյանը, 2-րդ դասարանի աշակերտ Սամվել Սիմոնյանը, 3-րդ դասարանի աշակերտ Արթուր Ոսկանյանը , 4-րդ դասարանի աշակերտ Նարեկ ավանեսյանը և << Թվաբանական լոտոյում>> հաղթող Նարեկ Ավանեսյանը տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի:
8.Կահավորվածությունը՝ գերազանց: 9.Մասնակցում էին 1-4 րդ դասարանների աշակերտները: 10. Ներկաները. տնօրեն` Մ. Գանդալյան , ԴԱԿ` Ա. Մնացականյան, մաթեմատիկայի ուսուցիչ` Ն. Բադալյան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Ժ. Մուսայելյան:
No comments:
Post a Comment