Friday, February 22, 2013

Պարույր Սևակ

Ուրիշ  ես  դու,
Քոպեսներին   սիրում  են   լոկ, միայն  սիրում
Քոպեսների   անունն  ինչ  էլ   դրած  լինեն
Իմպեսները  միշտ  կոչում  են  նրանց      ՄԱՐԻԱՄ...

                                                

3 comments:

  1. Դ ՈՒ

    Դ՛ու՝
    երկու տա՜ռ,
    Դ՛ու՝
    հասարա՜կ մի դերանուն,
    Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
    Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

    Դ՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Ու ես գարնան հողի նման
    Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

    Դ՛ւ՝
    երկու տա՜ռ
    Եվ ահա ես
    Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
    Անջատումին ըմբերանւմ
    Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

    Դ՛ու՝
    երկու տա՜ռ,
    Ու ես, անգի՛ն,
    Ինձանից ինքս վերանում՝
    Փոշիացած հերոսների
    Դասակին եմ ընկերանում...

    Դո՛ւ՝
    երկու տա՜ռ,
    Ու երբ հանկարծ
    Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
    Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
    Ծեփըս թափում, անտերանում,
    Եվ կսկիծը, ցեցի նման,
    Բույն է դնում իմ սյունի մեջ,
    Ձեղւնի մեջ ու գերանում...

    Դ՛ու՝
    երկու տա՜ռ,
    Դ՛ու՝
    հասարա՜կ մի դերանուն...

    ReplyDelete