Saturday, May 25, 2013

"Մաքուր և կանաչապատ համայնք"ակցիան Դարբաս համայնքում


Մենք՝ ԱԽ-ի անդամներով, կազմակերպել ենք մեր գյուղի բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ ակցիա:Ակցիան կոչվում էր << Մաքուր և կանաչապատ համայնք>>:Օգնություն ստանալով դպրոցի տնօրենից և ՏԻՄ-ից` դպրոցի և մանկապարտեզի շրջակայքում անցկացրել ենք ծառատունկի և աղբահանության աշխատանքներ:Նամակ-խնդրանքով դիմել ենք դպրոցի տնօրենին:Դպրոցը մեզ աջակցել է տրամադրելով տարածք՝ ծառատունկը իրականցնելու համար:World Vision և ԳՈՒՄ ՀԿ-ները ԱԽ-ին տրամադրել են ծառեր(կաշտան, բարդի, նաև վարդեր), պոլիէթիլենային տոպրակներ և աղբը հավաքելու համար ձեռնոցներ:ԱԽ-ի հետ միասին դպրոցի աշակերտները բաժանվել են խմբերի:Խմբերը կազմակերպել են աղբահանություն և ծառատունկ դպրոցից մինչև մանկապարտեզ ընկած տարածքը:Բնապահպանական խնդիրների վերաբերյալ պատրաստված պաստառների միջոցով երթի ժամանակ ԱԽ-ի անդամները համայնքաբնակներին քարոզել են մաքուր բնության և առողջ ապրելու գաղտնիքները:Համախմբված աշխատանքի արդյունքում կազմված բուկլետների, թռուցիկների, կարգախոսերի միջոցով կոչ ենք արել համայնքաբնակներին բնությունը պահպանելու հիմնական կանոնները:
Մանկապարտեզի տարածքում մենք տնկել ենք ծառեր և վարդեր:Կատարվել է շրջակա տարածքի մաքրում:Երեխաների աշխույժ գործունեության արդյունքում ակցիան կատարվել է բարձր մակարդակով:Հավաքած աղբից պատրաստել ենք օձ, որը թաղել ենք հողի մեջ:Ակցիայի ամբողջ ընթացքում կատարվել է նկարահանում:Հավաքված աղբը ՏԻՄ-ի աջակցությամբ տարվել է աղբատար մեքենայով:Ակցիայի ընթացքում աջակցություն ենք ստացել նաև ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցներից:
Այսպիսով` մենք <<Մաքուր և կանաչապատ համայնք >> ակցիայի միջոցով հասել ենք այն կարևորագույն կետին, որը մեզ ուղղում է դեպի առողջ կյանք` մաքուր բնությամբ:
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱԱՆՔ Է, ԿՅԱՆՔԸ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎ:



No comments:

Post a Comment