տարվա եղանակներից ամենաջերմն ու ամենապայծառը, ամենալուսավորն ու ամենաարևայինը;
Իսկ ամռան առաջին օրը ՝հունիսի 1-ին, նշվում է աշխարհի ամենաբարի տոներից մեկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Այդ օրը ամբողջ աշխարհը լցվում է փոքրիկների խինդով ու ծիծաղով,գունավոր փուչիկներով,հետաքրքրի միջոցառումներով...
Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է. օրենքով մինչև 18 տարեկան անձինք երեխաներ են:
Երեխաները միայն այս մեկ օրը չէ, որ պետք է պաշտպանված լինեն. տոնն ուղղակի առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ երեխաներն էլ ունեն իրավունքներ և պաշտպանվածության կարիք:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին`Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպ անության օր անցկացնելու որոշում է ընդունել: Իսկ արդեն 1950-ին առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Հայտնի չէ, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի մեկը:
ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը:
No comments:
Post a Comment