Tuesday, May 28, 2013

"Վերջին զանգ" -ը Գորայք համայնքում



«Մամ վերնաշապիկս արդուկի, գնամ մազերս սարքեմ գամ», «Էսօրկարգին քսվելու եմ», «Էս գալստուկն էլ ներվերիս վրա ազդեց չեմկարում կապեմ... մի խոսքով չեմ կապում», «Մամ յուպկայիս գիծըծուռա» , «Զանգը մոռացա կպցնեմ», « Սիրու՞ն եմ» , «Վայ վախենումեմ բառերս մոռանամ»…
Արտահայտություններ, որոնք լսվում են հայ շրջանավարտների շուրթերից մայիսի 24-ի առավոտյան: Բոլոր շրջանավարտները՝ աղջիկ թե տղա, այնքան խառնված են այդ օրը, տեսնես ի՞նչ կա, որ այդպես խառնվել են: «Ո՞նց թե ինչ կա. Վերջին զանգս ա, էսօր իմ օրնա, ամբողջօրը քեֆ ենք անելու»,- կասեին մեր ցնցախառն երիտասարդշրջանավարտները: Հիրավի, նրանց ուրախությանն ու ոգևորությանըչափ ու սահման չկա, բայց, չնայած դրան կանգնում են բեմում ասում,խոսում, ծիծաղում, վերջում էլ հուզվում:
12 տարի սովորելուց հետո եկավ հրաժեշտի պահը... պահ, երբ բոլորի հույզերն ու զգացմունքները միախառնվում են, երբ բոլորն ունենում են աննկարագրելի զգացողություններ` հոգիդ լցվում է ուրախությամբ և տխրությամբ, երբ միևնույն ժամանակ և՜ ուրախ ես, և՜ տխուր: Իհարկե շատ դժվար է պատկերացնել կյանքն առանց դպրոցի, ուսուցիչների և դասընկերների, քանզի 12 տարի անընդմեջ տեսնում էիր նրանց: Դպրոցը դարձել էր երկրորդ տունդ, դասընկերներդ` քույրերդ ու եղբայրներդ, իսկ ուսուցիչներին սիրում էիր ծնողներիդ պես:
Ս/թ Մայիսի 26-ին Գորայքի միջնակարգ դպրոցում նույնպես եռուզեռէր:Բոլորն անհամբեր միջոցառման էին սպասում.անհամբերէին,որովհետև շատ արտասովոր <<Վերջին Զանգ>> կամ ինչպեսիրենք ՝տասներկուերորդցիներն էին ասում <<Վերջին դաս>> էր:Մերշրջանավարտները ընդամենը երկուսն էին՝ Լևոնը և Լիլիթը: Երկուսնէլ շատ խելացի ու բանիմաց:Դե նրանց կազմակերպած <<Վերջինդասն>> էլ՝ հետաքրքիր ու բովանդակալից:Ավանդույթի համաձայն նրանք գնացին Սյունյաց աշխարհի դարպասների՝ Զանգերի մոտ:Շուտով սկսվեց երկար սպասված միջոցառումը:Հոսեց շնորհակալությունների,շնորհավորանքների և բարեմաղթանքների շարքը:Բոլորն էլ հուզված էին,բայց միաժամանակ ուրախ ու երջանիկ...
Շնորհավոր <<Վերջին Զանգդ>>սիրելի՛ շրջանավարտ... Թող քո նորկյանքում քեզ շրջապատենհաջողությունն ու երջանկությունը, հաստատակամ քայլերով ընթանասառաջ դեպի քո նպատակների իրականացում...


No comments:

Post a Comment