
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է:Օրը,որ պետք է հագեցած լինի խինդ ու ծիծաղով,երեխաների ուրախ կարկաչով և բազմաբնույթ մանկական խաղերով:Այս օրը բոլորս ենք մանկանում և ուզում ենք,որ մեր օրը հեքիաթի նմանվի...Այդպես էլ եղավ...Գորայքում մեծ տոն էր,տոն որը թե մեծերին,թե փոքրերին ուրախություն էր բերել:
Հեքիաթային գեղեցիկ ու պայծառ...ահա թե ինչպես կարելի է բնութագրել այսօրվա
տոնը`փուչիկներով,նվերներով,անակնկալներով...Երեխաները ուրախ երգում ու պարում էին,ծափ տալիս,ծիծաղում:Մեծերն էլ էին նրանց միացել:Շատ հետաքրքիր էին երիտասարդների կազմակերպած խաղերը,իսկ ԱԽ-ի երգը բոլորին զվարթացրեց:

Բայց երեխաներին անհամբեր էին,կարծես ինչ -որ բան էին սպասում..Դա այդպես էր...Երեխաներին հյուր եկան ԳՈՒՄ Հկ-ի աշխատակիցները և էլ ավելի զավեշտալի դարձրեցին երեխաների օրը:Նրանք հետաքրքիր մի խաղ կազմակերպեցին,որը կոչվում էր <<Ցանկությունների պատ>>:Յուրաքանչյուր երեխա թղթի վրա գրում էր իր ցանկությունը և ամրացնում պատին:Իսկ դրանից հետո ցանկությունները գրեցին փուչիկների վրա և ամրացնում էին ծառին:Դա երեխաներին շատ ուրախացրեց:Իսկ ամենից շատ նրանք ուրախացան,երբ նրանց հյուր եկան<<Մաշան ու իր ընկերները>>:Փոքրիկներին այս հեքիաթը նվիրեց էյ ջի դի փի ընկերությունը:Ամեն ինչ սպասվածից էլ ավելի էր:Երեխաները երջանկի էին և համոզված,որ իրենց ցանկությունները կկատարվի և դա կլինի խորհրդավոր ծառի շնորհիվ:Տոնդ շնորհավոր սիրելի փոքրիկ,թող այն լինի միշտ պայծառ ու միշտ անակնկալներով լի:
No comments:
Post a Comment