Sunday, July 7, 2013

«Մենք ենք մեր ապագան» ամառային ճամբարի օրագրից-Օր երկրորդ



             
Ճամբարի երկրորդ օրը առավոտյան  մարզումերից հետո ճամբարականներս  վերսկսեցինք մեր սեմինարը, և արդեն իսկ ձևաորված խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց այս ամիսների ընթացքում կատարած իր աշխատանքը: Ճաշից հետո ճամբարականներիս հյուր եկան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից: Խմբերից յուրաքանչյուրին հանձնարարվեց մի քանի րոպեյի ընթացքում պատրաստել բեմականացում, որտեղ ոտնահարվում էին երեխաների իրավունքները: Խմբերը շատ ոգևորված և ակտիվորեն մասնակցեցին հանձնարարված առաջադրանքին: Մենք չունեցանք պարտվողներ, քանի որ յուրաքնչյուր խումբ իր հանձնարարությունը կատարեց պատվով: Ըդմիջումից  հետո ճամբարականները ունեցան հանդիպում ՀԶԱՑ-ի անդամների հետ: Ներկա էին տարբեր ոլորտների ՀԿ ներկայացուցիչներ: Որոնցից յուրաքանչյուրը հակիրճ պատմեց իր գործունեության մասին:ՈՒնեցանք արվեստի ժամ, որի ընթացքում մեր հյուրերը նախորոք ձևաորված խմբերի հետ անցկացրեցին  վարպետաց դասեր:Կազմակերպվեց վոլեյբոլի մրցույթ, այնուհետև երեկոյան երեխաները սկսեցին իրենց փորձերը ճամբարի հինգերորդ օրվա համար նախատեսվող փառատոնին:





-                 


              

No comments:

Post a Comment