Ճամբարի երրորդ օրը յուրահատուկ է մեր ճամբարականների համար,
քանի որ մեր ճամբարական Զառայի ծննդյան օրն էր : Առավոտյան նախավարժանքին ճամբարականները
երգեցին Զառայի համար և շնորհաորեցին նրան, իսկ նրա ջոկատավար Աննան և <<Փյունիկ>>
խմբի անդամները գեղեցիկ մաղթանքներով պաստառ էին պատրաստել:
Այսօր ներկայացրեցինք, քննարկեցինք և հաստատեցինք ԱԽ ցանցի առաքելությունը,կարգախոսը
և արժեքները:: Ընդմիջումից հետո մշակեցինք կանոնակարգի կիրառման մեխանիզմները: Հանդիպում ունեցանք
մարզպետարանի երեխանաերի իրավունքների պաշտպանության պատասխանատուի և մարդու իրավունքների
պաշտպանի Սյունիքի մարզի գրասենյակի ներկայացուցչի հետ:
Այսօրը կարևոր է նաև այն պատճառով,որ այսօր տեղի ունեցավ ԱԽ ցանցի առաջին skype կոնֆերանսը <<Ինչպես են ԱԽ-ները մասնակցում
դպրոցի կառավարմանը>> թեմայով: Քննարկումներ եղան, ու թեև կային փոքր
տեխնիկական հարցեր,կոնֆերանսը ընդհանուր առմամբ
կարելի է համարել կայացած: Ճամբարականները շատ ոգևորված էին:
ՈՒնեցանք ԱԽ ցանցի աշխատանքի խմբերի կարողությունների զարգացում, սեմինարներ
աշխատանքային խմբերի հետ:
Կազմակերպվեց վոլեյբոլի մրցույթ, որի արդյունքում հաղթեց <<Փյունիկ>>
խումբը:
Երեկոյան մեր ճամբարականները Զառայի ծննդյան առիթով միջոցառում էին կազմակերպել, որը ներառում էր և՛ երգ, և՛ պար, և՛
ասմունք, և՛ հումորային համարներ: Ճամբարի կազմակերպիչներն էլ անակնակալ և նվեր էին
պատրաստել Զառայի համար:Ճամբարային երրորդ օրը շատ տպավորիչ և անմոռանալի էր:
No comments:
Post a Comment