Դիլիջան քաղաքում օգոստոսի 20-ին մեկնարկեց ՎՎ Գյումրիի ՏԶԾ
–ի կողմից կազմակերպած կոնֆերանսը: Կոնֆերանսի
բացումը կատարեցին <<ART>> երիտասարդական ակումբի անդամները, որոնք ներկայացրին
իրենց ակումբը ու ծավալած գործունեությունը:
Դրանից հետո յուրաքանչյուր ՏԶԾ ներկայացրեց
այս տարվա ընթացքում հաջողված աշխատանքները: Սյունիքի մարզը ևս ներկայացրեց իր հաջողված նախաձեռնությունները, ապա անցում կատարեց
ԱԽ ցանցին, որի 14 անդամները ներկայացրին մեր պատմությունն ու գործունեությունը,
աշխատանքային խմբերի կատարած աշխատանքները, ցանցի կողմից կազմակերպած նախաձեռնությունները, իսկ վերջում հանդիսականներին
բաժանվեց <<Արձագանք>> թերթի անդրանիկ համարը:
No comments:
Post a Comment