Wednesday, August 21, 2013

Դիլիջանյան կոնֆերանս- ՕՐ երկրորդ

Օգոստոսի 21՝ դիլիջանյան կոնֆերանսի երկրորդ օր: Օրը սկսվեց Գեղանուշ Գյուլնաշյանի հետ հանդիպումով, ով ներկայացրեց երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգը(համայնքային, մարզային և ազգային), ապա կոնֆերանսի մասնակիցները նրան ուղղեցին իրենց առավել հուզող հարցերը և ստացան բավարար պատասխաններ:Հետո անդամները բաժանվեցին 3 խմբերի և ներկայացրին համայնքային, մարզային և ազգային մակարդակները:
Նախատեսվում էր նաև հանդիպում ԿԳՆ ներկայացուցչի հետ, բայց հանդիպումը ինչ-ինչ պատճառներով չկայացավ:
 Օրվա երկրորդ մասում  ՏԶԾ-ները՝ ամեն մեկը յուրահատուկ ձևով,  ներկայացրեցին  իրենց մարզի մշակույթը, պատմամշակութային վայրերը:
Իսկ վերջում կազմակերպվեց բանավեճ <<ՀՀ դպրոցներում սեռական դաստիարակությունը պետք է իրագործվի վաղ հասակից>>: Բանավեճի ընթացքում կողմ և դեմ թիմերը փատարկներով և հակափաստարկներով փորձեցին արտահայտել իրենց կողմնորոշումը: Դատավորների քվեարկության արդյունքում 1:2 հաշվով հաղթեց դեմ թիմը:

No comments:

Post a Comment