Thursday, September 5, 2013

Սեպտեմբերի 1-ը Գորայք համայնքում :)

Ժպիտներ,ծաղիկներ,գունավոր փուչիկներ,սև ու սպիտակ հագած գեղեցիկ պարմաններ ու պարմանուհիներ,հարազատ դարձած ուսուցիչներ...
...կարծես օդում ավետվում է,որ սեպտեմբեր է ՝ասել է թե դպրոցն է կանչում.....Շնորհավոր գիտելիքի օր ....
Գորայքի միջն. դպրոցը մեծ շուքով էր պատրաստվել սեպտեմբերի մեկին և նույնիսկ այն փաստը,որ սեպտեմբերի մեկը կիրակի էր և շատ դպրոցներ չէին նշում այդ օրը այնուհանդերձ Գորայքի միջն դպրոցի սաներն ու մանկավարժներն առանձնահատուկ կերպով նշեցին գրի և դպրության օրը:Առավոտվանից հնչում էր մեղմ երաժշտություն երեխաները առած իրենց նոր պայուսակները շտապում էին դեպի գյուղապետարանի շենք, այսպես կոչված հարմարեցված դպրոց:Այն,որ ուսուցումը իրականացվում է գյուղապետարանի շենքում չի խոչնդոտումոչ երեխաների սովորելուն չ ոչ էլ մանկավարժների աշխատանքին:Տոնակատարությունը սկսվեց  հուզիչ խոսքերով, շնորհավորանքներվ,մաղթանքներով:Տնօրեն Մարտուն Թադևոսյանը շնորհավորեց թե' մանկավարժներին և թե' մեր փոքրիկ առաջին դասարնցիներին: Հանձնեց գովասանագրեր և շնորհակալագրեր դպրոցի լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին:Դպրոցի աշակերտները կազմակերպել էին փոքրիկ բեմականացում նվիրված գրին : Իսկ մեր փոքրիկ առաջին դասարանցիները շատ մեծ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա իրենց հուզիչ արտասանությամբ: Նրանք այնքա~ն լավն էին,այնքա~ն փոքրիկ ու գեղեցիկ,որ նայողի սիրտը ակամայից ջերմությամբ էր լցվում...Թո'ղ խաղաղություն լինի աշխարհի բոլոր ծայրերում,որպեսզի բոլոր փոքրիկները կարողանան զգալ այդ բերկրանքը և կարողանան ուսումնառության բոլոր տարիներին  ցուցաբերել առավելագույն կամքի ուժ և դառնան հասարակությանը պիտանի մարդ:
Շնորհավո~ր Սեպտեմբերի 1 ...
















No comments:

Post a Comment