Sunday, September 29, 2013

ԱԽ-ի ընտրություն Եղեգի միջնակարգ դպրոցում

ԱԽ-ի ընտրություն

Ս/թ սեպտեմբերի 29-ին  Եղեգի միջնակարգ  դպրոցում  տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը: Ընտրությանը մասնակցեցին երկու թեկնածու՝ Անահիտ Մանասյանը և Սեյրան Խաչատրյանը: Նրանք  իրենց ներկայացրած ծրագրերով փորձում էին հստակեցնել աշակերտների կարծիքը: Նախագահի երկու թեկնածուների ծրագրերում ընդգրկված էին բազում միջոցառումներ, նախաձեռնություններ, ձեռնարկումներ, որոնք, վերջին հաշվով ավելի բովանդակալից ու հետաքրքիր էին դարձնելու  դպրոցի աշակերտների առօրյան:






Ընտրությունների արդյունքում Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ-ի նախագահ ընտրվեց 11-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մանասյանը,իսկ փոխնախագահ՝Սեյրան Խաչատրյանը: Ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանը նշեց, որ անպայման հաշվի կառնի բոլոր դիտողություններն ու առաջարկությունները իր հետագա աշխատանքում: Իսկ հետագա անելիքները շատ են, ընդգրկուն, բազմաբնույթ: Այսուհետ ևս, ինչպես նախորդ տարում, մեր նշանաբանն է լինելու՝ <<Միշտ միասին, միշտ առաջինը>>՝ ծնված 2011թ. սեպտեմբերի 24-ին՝ մեր գիտակցությամբ, որը միշտ պետք է լինի ոգևորության  աղբյուր, որն  այսօր էլ ոգևորում է  մեզ՝ պատանիներիս ու աղջիկներիս՝ դպրոցի ԱԽ-ի գործունեության  զարգացման  դժվարին ու պատասխանատու ճանապարհին:





No comments:

Post a Comment