Monday, September 30, 2013

Աշակերտական կոնֆերանս Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում

Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում Սեպտեմբերի 24-ին հրավիրվեց աշակերտական կոնֆերանս 6-9 դասարանների աշակերտների մասնակցությամբ:
-Աշակերտները հասունացան մեր աչքի առաջ,- դահլիճում նկատեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արփիկ Հայրապետյանը:
Աշակերտական խորհրդի նախագահ Նվարդ Մկրտչյանը ամռան ընթացքում մասնակցել էր <<Աշակերտական խորհուրդների ցանցի ձևավորում և գործունեության կազմակերպում>> դասընթացներին Ջերմուկ, Դիլիջան և Գորիս քաղաքներում, ընտրվել ԱԽ ցանցի <<Հասարակայնության հետ կապեր>> PR հանձնախմբի համահամակարգող: Այս թեման էլ հենց աշակերտական կոնֆերանսի բանախոսների ոգևորության առարկան էր:
-Պատրաստ ենք աջակցելու, սիրելի′ գործընկեր,- համաժողովի բեմահարթակից աջակցության կոչ արեց 9-րդ Բ դասարանի ԱԽ նախագահ Սոնա Հայրապետյանը:


Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի
Աշակերտական խորհրդի <<Լրատվական հանձնախումբ>>

No comments:

Post a Comment