Տարեցտարի ավելի ու ավելի է կարևորվում և արժևորվում աշակերտների ինքնավարության մարմնի՝ աշակերտական խորհրդի դերակատարումը թե՜ սովորողների քաղաքացիական գիտակցության ձևավորման, թե՜ դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքի հաշվետվողականության գործընթացում:Հոկտեմբերի 3-ին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրության օրն էր:Ընտրություններին նախապատրաստվելը, քարոզարշավի անցկացումը, ընտրական հանձնախմբի գործունեությունը կարելի էր համարել ընտրական գործընթացի կազմակերպման մի ամբողջ դասընթաց թափանցիկ, արդար և հավասար մրցակցության սկզբունքներով ընտրությունների անցկացման վերաբերյալ:Դպրոցական աշակերտական խորհրդի նախագահի երեք թեկնածուները՝ 8 -րդ դասարանի աշակերտ Արա Անդրեասյանը, 7-րդ ա դասարանի աշակերտ Հրաչ Արզումանյանը և ԴԱԽ-ի նախորդ նախագահ 9-րդ ա դասարանի աշակերտուհի Նվարդ Մկրտչյանը անհամբերությամբ սպասում էին քվեարկության արդյունքներին:Եվ ահա ընտրական հանձնախումբը հրակպարակեց ԱԽ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկության արդյունքները6-9-րդ դասարանների ընտրազանգվածի ընտրելու իրավունք ունեցող 189 ընտրողներից ընտրությանը մասնակցեց 176-ը, որի արդյունքում թեկնածուներից յուրաքանչյուրին տրվեց՝
Անդրեասյան Արա Դավիթի - 70 ձայն
Արզումանյան Հրաչ Արայի - 53 ձայն
Մկրտչյան Նվարդ Վրեժի - 44 ձայն
Անվավեր ճանաչվեց 9 քվեաթերթիկ:ԱԽ նախագահ ընտրվեց Արա Անդրեասյանը: Նախընտրական քարոզարշավի անցկացման, ընտրությունների և քվեարկության կազմակերպման գործընթացի ուղղորդողն ու ոգևորողը դպրոցի սովորողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանն էր:Ըստ մեր դիտարկման՝ աշակերտները ցուցաբերեցին քաղաքակիրթ և լուրջ մոտեցում իրենց վստահված աշխատանքներին. այդ են վկայում ընտրական գործընթացի կազմակերպման ընթացքն ու արդյունքները:
Կապանի թիվ 5 հիմն. դպրոցի ԴԱԽ-ի նախագահի ընտրության
ուսուցիչների դիտորդական հանձնախումբ
ուսուցիչների դիտորդական հանձնախումբ
Նյութը վերցրված է՝ http://armedu.am/arm/official.php?sec=news&p=2&id=8772
No comments:
Post a Comment